«Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը»
05.12.2017
12:00
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ եթե հասարակության մեջ չլինի խտրականություն և թշնամական վերաբերմունք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, ապա կանայք ավելի շուտ կբարձրաձայնեն իրենց հանդեպ կիրառված բռնության մասին և կստանան անհրաժեշտ աջակցություն:

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանի կարծիքով խնդիրը համակարգային է:

«ՄԻԱՎ-ը կրկնակի խոցելի է դարձնում կանանց, և ժամանակին դեղորայքի ընդունումից բացի, երեխաներին պաշտպանելու և ապրուստի համար գումար հայթայթելու անհրաժեշտություն է ստեղծում»,-ասում է Աբգարյանը, ով դեկտեմբերի 5-ին մասնակցում էր «Մեդիա կենտրոնում» Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակի շրջանակում կազմակերպված մամլո ասուլիսին:

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, նշեց, որ 2013-ին հիմնադրվել է ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող Եվրասիական կանանաց ցանցը, որին անդամակցում են 11 երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը:

2015-ից ցանցը միացել է Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի արշավին:

Ժենյա Մայիլյանի խոսքով՝ այս տարի հիմնական շեշտը դրվել է ՄԻԱՎ-ով ապրող կանանց կյանքի պատմությունների վրա:  Անդամակից երկրներից հավաքագրվել են ՄԻԱՎ-ով ապրող կանանց 3-ական պատմություններ,  որոնք  հոկտեմբերի 25-ից հրապարակվում են տարբեր սոցիալական ցանցերում և վեբ-կայքերում: Պատմությունները վերաբերում են այն կանանց, ովքեր ունեն ՄԻԱՎ վարակ և ենթարկվում են որևէ տեսակի բռնության:

«16-օրյակի շրջանակներում մենք փորձում ենք հավաքագրել վիճակագրություն 11 երկրներում հղիության արհեստական ընդհատումների, հակաբեղմնավորիչների, ՄԻԱՎ-ով ապրող կանանց արտամարմնային բեղմնավորմամբ հղիություն դեպքերի վերաբերյալ: Իրականացվում են նաև կանանց ներուժի զարգացմանն ուղղված միջոցառումներ: 11 երկրներում  ապրող ՄԻԱՎ վարակ ունեցող կանայք ներգրավվում և իրազեկվում են բռնության, դրա տեսակների և իրենց իրավունքների մասին»,-նշեց Մայիլյանը:

Արշավն իրականացվել է օնլայն հարթակում և թիրախավորվել են հիմնականում երիտասարդ աղջիկները:

Ժենյա Մայիլյանի կարծիքով՝ ՄԻԱՎ-ով ապրող կանայք բռնության ենթարկվելու դեպքում  չեն դիմում ապաստարաններ, քանի որ վախենում են, որ իրենց ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով իրենց չեն ընդունի:

«Ըստ այդմ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի շուրջ քննարկումներ անցկացնելիս կամ օրենքը վերանայելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հասարակության այս խմբին»,-ընդգծեց Մայիլյանը:

Աննա Աբգարյանն էլ հավելեց, որ մյուս երկրներում պատկերը գրեթե նույնն է և հիմնական խնդիրը նրանում է, որ կինը չգիտի ում դիմի, վախենում է, որ խտրականորեն կվերաբերվեն իրեն և օգնություն խնդրելու դեպքում չեն օգնի:

«Իսկապես այս արշավը կծառայի իր նպատակին: Տեղեկացված լինելու դեպքում մարդն արդեն իսկ պաշտպանված է որոշ չափով: Երբ մարդը գիտի իր իրավունքները, նա փորձում է պաշտպանել դրանք, բայց երբ չգիտի, արդեն բախվում է այլ իրականության»,-ասուլիսի վերջում հավելեց Ժենյա Մայիլյանը:

Ասուլիսի շարունակությունըդիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք: