Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն
04.12.2017
12:00
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագիծը կլուծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում բազում խնդիրներ:

Այս համոզմանն է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարգարիտ Եսայանը, ով դեկտեմբերի 4-ին մասնակցում էր «Մեդիա կենտրոնում» Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագիծ, որը փակ քննարկման է դրվել նաև Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Այս օրենքի ընդունումը բխում է նաև ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից:

Մարգարիտ Եսայանն այն համոզմանն է, որ հաշմանդամների իրավունքների պաշտպանության ոլորտում բազում խնդիրներ ու անելիքներ կան:

«Որևէ մեկը չի կարող ասել, որ որպես պետություն ու հասարակություն այս դաշտում մենք անելիքներ չունենք ու մեր պարտավորությունները քաղաքացիների հանդեպ իրականացնում ենք: Այս տարիների ընթացքում մենք չենք կարողացել բավարար ոչ միայն արտաքին պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլև չենք կարողացել համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, օրենքի ուժով լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որ այսօր, ցավոք սրտի, ունեն Հայաստանի Հանրապետության հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Սա միանշանակ բոլոր անցած, ներկա իշխանությունների համար մինուս գնահատական է»,- ասաց Եսայանը:

Հայաստանում այժմ գործում է 1993 թվականին ընդունված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը:

Մարգարիտ Եսայանը ընդգծեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի խոստումներից մեկն էլ հենց այս նոր օրենքի ընդունման վերաբերյալ է եղել, և այժմ օրենքի նախագիծը գոյություն ունի:

«Այն քննարկվել է և՛ կուսակցությունում, և՛ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի հանձնաժողովում: Հանդիպումներ ու քննարկումներ են եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, ինչի ժամանակ մանրակրկտորեն անդրադարձել ենք նախագծի ամեն կետին: Օրենքի նախագիծը քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մի շարք ՀԿ-ների հետ:Ու այսքան քննարկումներից հետո կարևորում եմ, որ տևական ընդմիջումից հետո գոնե կարողանանք ընդունել այնպիսի օրենք, որը կգործի լիարժեք՝ առանց հավելյալ խոչընդոտների»,-հավելեց Եսայանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հանրային տրանսպորտից օգտվելու ու ազատ տեղաշարժման հետ կապված խնդիրներ:

«Քանի դեռ Երևանում գազելային քաղաքականությունը կա, մենք այդտեղ խնդիրներ կունենանք: Մենք մեր տրանսպորտային միջոցներն էլ պետք է հարմարեցնենք բոլոր քաղաքացիներին»,- ասաց Եսայանը:

Քննարկման մյուս մասնակից, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ի նախագահ Զառա Բաթոյանի գնահատմամբ` նոր օրենքի նախագծով կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների ապահովումը:

«Այն հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության վրա, որտեղ հաշմանդամություն ունեցողը ոչ թե պաշտպանության և խնամքի կարիք ունեցող է, այլ քաղաքացի, որն ունի իրավունքներ, ինչպես մյուս քաղաքացիները: Նախագիծը այնքանով է կարևոր, որ կխթանի, որպեսզի պետությունը ձեռնարկի գործողություններ»,-ասաց Բաթոյանը:

Նա կարևորեց նաև օրենքի նախագիծը ոչ իրավական տերմիններով, մատչելի ձևով քաղաքացիներին ներկայացնելը, ինչպես նաև լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասանելի դարձնելը:

Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան նաև ԵԼՔ-ի նախընտրական ծրագրի այն դրույթին, որի համաձայն առաջարկվում է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով գործակալություն, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրության պահանջների խախտման դեպքում կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ ինքն էլ է անձամբ առաջարկել Երևանի քաղաքապետարանում ստեղծել հատուկ բաժին, որ կզբաղվի միայն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով, սակայն առաջարկը մերժել են` հիմնավորելով, որ իրենք զբաղվում են բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:

«Այո, վերջնական նպատակը պիտի լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա նույն հնարավորություններն ու իրավունքները: Բայց այսօր Հայաստանում այլ իրավիճակ է և նույնիսկ շատ զարգացած երկրներում էլ կան նման բաժիններ:Այսօր քաղաքապետարանում կա առանձին բաժին, որը զբաղվում է կանանց և ընտանիքի հարցերով: Ի՞նչ է՝ կինը կամ երեխան մարդ չէ՞, ինչպես մյուս մարդիկ»,- հավելեց Բաթոյանը:

Մարգարիտ Եսայանը դեմ արտահայտվեց այս առաջարկին, նշելով որ այն հակասում է իր արտահայտած այն մտքին, որ հասարակության անդամներին չպետք է բաժանենք խմբերի՝ հաշմանդամություն ունեցողներ և հաշմանդամություն չունեցողներ:

«Այդ դրույթով կարծես տեսակավորում ենք մարդկանց այդ խումբը: Բացի այդ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունում կա համապատասխան վարչություն, որը զբաղվում է այս խնդիրներով: Մարզպետարաններն էլ ունեն առանձին սոցիալական բաժիններ»,- շեշտեց Եսայանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:
Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ