«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
01.12.2017
11:00
Հայաստանում վերջին տարիների ընթացքում ՄԻԱՎ վարակի ախտորոշված դեպքերի մեծամասնությունը աշխատանքային միգրացիայի հետևանք է, փաստում են ոլորտի մասնագետները: Համաձայն վիճակագրական տվյալների` 1988-ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման 2865 դեպք:

Սեռային համամասնությամբ՝ ՄԻԱՎ-ով վարակվածների 70%-ը կազմում են տղամարդիկ, 30%-ը՝ կանայք: Ամեն տարի գրանցված դեպքերի 80%-ը մի հիվանդից մյուսին է փոխանցվում սեռական ճանապարհով, իսկ համաճարակի շարժիչ ուժը  համարվում է աշխատանքային միգրացիան. վերջին տարիների ընթացքում գրանցված դեպքերի 70%-ը աշխատանքային միգրացիայի հետևանք է: 

Թե ինչ քայլեր է տարվում կանխարգելման և վաղ հայտնաբերման ուղղությամբ, դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը ներկայացրեցին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանը և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը:

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը մասնակցում է քարոզարշավների, մշակում է մեթոդական ձեռնարկներ, կանխարգելիչ ուսումնական նյութեր և տրամադրում անվճար բուժում: Իսկ  ՌԴ-ի աջակցությամբ իրականցվում է մեկ այլ ծրագիր, որի շրջանակում Հայաստանի շուրջ 100 համայնքներում  աշխատանքային միգրանտներին տրամադրվում են անվճար բժշկական ծառայություններ»,-նշեց Հովհաննիսյանը:

Հովհաննես Մադոյանը ընդգծեց, որ հասարակական և միջազգային կազմակերպությունների ֆինանսական, մասնագիտական աջակցության շնորհիվ Հայաստանում զգալի դրական փոփոխությունների են հասել:

«Ամենամեծ նվաճումը, որին  հասել է Հայաստանը, այն է, որ վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցումը: Մյուս նվաճումը բոլոր կարիքավորների բուժման ապահովումն է: Ամբողջ ՄԻԱՎ հակազդման ծրագրի նպատակը պետք է լինի  վարակ ունեցողների ախտորոշումը, որից հետո բուժումը կիրականացվի  բացարձակապես անվճար»,-նշում է Մադոյանը:

Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով ՝ ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշումը մեր երկրի մարտահրավերներից մեկն է:

«Եթե մենք կարողանանք հասարակության մեջ ակտիվացնել այցելուի նախաձեռնությամբ հետազոտությունը, մենք կարող ենք հասնել ավելի բարձր ցուցանիշների»,- հավելեց Հովհաննիսյանը:

Նա նաև մեջբերեց միջազգայնորեն սահմանված երեք 90-երի ցուցանիշը:

Ըստ վերոնշյալ ցուցանիշի՝ աշխարհի բնակչության 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, 90%-ը՝  բուժում ստանա, և 90%-ի բուժումը պետք է լինի արդյունավետ:

Քննարկման մյուս մասնակից Արուսյակ Պողոսյանը ներկայացրեց «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը, որի շրջանակում իրականցվել է 108 սեմինար-վարժանք: Արդյունքում կամավորը իրազեկվում է հիվանդության կանխարգելման և վաղ շրջանում հայտնաբերման հնարավորությունների մասին:

Նախնական սեմինար է անցկացվել 2700 կամավորների հետ, ովքեր էլ իրենց հերթին իրազեկում  են ևս 10 կամավորի,  այսինքն իրազեկվողների թիվը հասնում է 27000-ի:

Հաջորդ փուլում նախատեսվում է բուժման գաղափարի տարածումը. հիմնադրամի աշխատակիցների կողմից կամավորներին կտրամադրվեն անվճար թեստեր: Ինքնաթեստավորումը հնարավորություն կտա  ինքնուրույն, մեկուսի պայմաններում բացահայտել  կարգավիճակը:

«Մարզերում գտնվող հիմնադրամի ցանկացած գրասենյակում աշխատում են արդեն իսկ իրազեկված աշխատակիցներ, ովքեր իրականացնում են անվճար կոնսուլտացիաներ: Շուտով կտրվի ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակներում բաժանվելու է մոտ 15.000 թեստ: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտվելու ծրագրից»,- նշեց Արուսյակ Պողոսյանը:

Քննարկման վերջում Հովհաննես Մադոյանը անդրադարձավ նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության դրսևորումներին և ընդգծեց, որ Հայաստանում անհրաժեշտություն կա ընդունելու «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ