«Առցանց մագիստրոսական կրթության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում»
Նոյեմբերի 29, 11:00

Հայաստանում առաջին անգամ իրականացվում է առցանց մագիստրոսական կրթություն: ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը համատեղ մեկնարկել են «Հեռավար մագիստրոսական կրթություն համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագիրը:

Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Առցանց մագիստրոսական կրթության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ Պետական կառավարման ակադեմիային ռեկտոր Արսեն Լոքյանը ևՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը:

«Աշխարհում հեռավար կրթությունը նորություն չէ: Առաջին անգամ դա եղել է Անգլիական բաց համալսարանը 1969 թ., որից հետո սկսեցին ոչ ավանդական համալսարանները աճել և մոտավորապես 10-15 տարվա ընթացքում դրանց թիվը հասավ 200-ի»,- ասուլիսի սկզբում նշեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն  Ալբերտ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացումը նպաստավոր պայմաններ ստեղծեց հեռավար կրթություն կազմակերպելու համար: Այստեղ ապահովվում է ինտերակտիվ կապը, հետադարձ կապը ուսանողի և դասախոսի միջև: Հայաստանում այդպիսի փորձեր եղել են. կազմակերպվել են առանձին դասընթացներ, վերապատրաստման կուրսեր և այլն:

Սակայն, հեռավար ուսուցմամբ մագիստրոսական կրթական ծրագիրը վերջերս է մեկնարկել՝ 15 ուսանողով:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ