«ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթների իրականացման խնդիրներն ու հնարավոր արդյունքները»
Նոյեմբերի 28, 12:00

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը  ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը։  Ստորագրումից հետո Հայաստանում տարբեր կարծիքներ հնչեցին համաձայնագրի դրույթների կյանքի կոչման ու այդ համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին։ 

Փորձագիտական շրջանակներից ու քաղհասարակության ներկայացուցիչներից կարծիքներ են հնչում, որ այս փաստաթուղթը ոչ թե վերջնական արդյունք է, այլ նոր գործընթացի սկիզբ։ Գործընթաց, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին տարբեր ոլորտներում իրականացնել արմատական բարեփոխումներ։

Նոյեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում»  «ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթների իրականացման խնդիրներն ու հնարավոր արդյունքները» թեմայի քննարկման ընթացքում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահՍտեփան Գրիգորյանը փաստաթղթի ստորագրման փաստն ինքնին դրական գնահատեց, սակայն նշեց, որ եթե հետևողական չլինենք համաձայնագրի դրույթների իրականացմանը, ապա հազիվ թե դա արդյունավետ փաստաթուղթ լինի․

«Համաձայնագրի վավերացումից հետո պետք է կյանքի կոչենք։ Կարծում եմ՝ հեշտ չի լինելու, բայց այս ճանապարհով պետք է գնանք, այլ ոչ թե նստենք սպասենք, թե ինչ են անելու իշխանությունները։ Հասարակությունը լիարժեք անդամ է այդ պայմանագրի։ Քաղհասարակությունը առանձին դեպքերում կարող է ազդել նաև որոշումների վրա»։

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ