Գենդերային բռնության դեմ պայքարն ու օրենսդրական դաշտի բացերը Հայաստանում
28.11.2017
11:00
Նոյեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված մամլո ասուլիս «Գենդերային բռնության դեմ պայքարն ու օրենսդրական դաշտի բացերը Հայաստանում» թեմայով։

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը համաշխարհային շարժում է`ուղղված կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը, որն անցկացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը: Ասուլիսին մասնակցում էին ընտանեկան բռնությունը վերապրած Սիրանուշ Գալոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը և Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Արփինե Արգուշյանը:

Ըստ Կանանց իրավունքների կենտրոնի տվյալների` 2017-ի հունվարից հոկտեմբեր ամիսներին երևանյան գրասենյակի թեժ գծին ստացվել է 1513 զանգ, որից 1222-ը ընտանեկան  բռնության դեպքերով: Կանանց  խորհրդատվական և աջակցման կենտրոններ եղել է 399 այց, որից 129-ը առաջնային, 270-ը` կրկնվող:

«Մեր մարզային ճգնաժամային կենտրոնները միասին ստացել են 2163 զանգ թեժ գծով, որից 1744-ը եղել են ընտանեկան բռնության զանգ: Մարզային աջակցման կենտրոններ այցերի թիվը ընդհանուր եղել է 937: Մենք աշխատում ենք Վանաձորում, Գավառում, Եղեգնաձորում, Գյումրիում և Երևանում»,-ասում է Արփինե Արգուշյանը:

Նա ընդգծում է, որ իրենք բռնության ենթարկված կանանց և երեխաներին տրամադրում են իրավաբանի, հոգեբանի անվճար ծառայություն, խորհրդատվություն:

«Ապահովում են փաստաբանի ներկայացուցչությունը դատարաններում, եթե դեպքը հրատապ է, ուղղորդում ենք նաև ապաստարան: Մենք պաշտպանում ենք թե՛ ընտանեկան բռնությունից տուժած կանանց, թե՛ երեխաներին»,- հավելեց Արփինե Արգուշյանը:

Սիրանուշ Գալոյանն ասում է, որ ընտանեկան բռնությունը հանցագործության մի տեսակ է, որ կատարվում է փակ դռների հետևում:

«Մարդը, որը ենթարկվում է բռնության, պետք է այդտեղից դուր գա, այդ միջավայրից նրան պետք է հանել, որովհետև այնտեղ նա կարող է ենթարկվել շարունակաբար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության: Օրենքի դաշտը բաց է: Եթե նոր օրենքը գործող լինի և համապատասխան մարմինները լավ աշխատեն, օրենքը կազդի…Բռնություն գործադրողի համար կարևոր է, որ զոհը մեկուսացվի հասարակությունից, հարևաններից, հարազատներից, ես կոնկրետ իմ դեպքով եմ դա ասում: Իսկ հայտնվելով մեկուսացման մեջ` զոհը սկսում է կախվածության մեջ լինել բռնարարից»,- ասում է Գալոյանը:

Նվարդ Փիլիպոսյանն էլ նշում է, որ Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագծի նպատակը ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելն է:

«Այսինքն օրենքը մեխանիզմներ է նախատեսում՝ ինչպիսիք անհետաձգելի միջամտությունն է և պաշտպանական որոշումը, որով բռնանարը որոշ ժամանակով պետք է հեռու մնա այնտեղից, որտեղ բնակվում է բռնության ենթարկված անձը կամ բռնության ենթարկվածին ապաստան տեղափոխելու հնարավորություն տալ: Սրանք մեխնաիզմներ են, որոնք հնարավորություն կտան բռնության ենթարկված անձանց պատշտպանության ինչ- որ օղակ գտնել»,- ասում է Փիլիպոսյանը:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ