ԵՄ դեսպան. «Համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի իրականություն դարձնել ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագիրը»
27.11.2017
14:30
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

Այս առնչությայմբ նոյեմբերի 27-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության  ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան,  Ն. Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկիի մամլո ասուլիսը:

Ասուլիսի սկզբում Եվրամիության դեսպանն ասաց, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի իրականություն դարձնել համաձայնագրի դրույթները: Նա ընդգծեց, որ Եվրամիությունն ընդհանրապես խրախուսում ու աջակցում է, բայց երբեք որևէ բան չի պարտադրում:

«Մեր համագործակցության այս նոր փուլում կարող ենք ասել, որ պատրաստ ենք անել ավելին: Կարծում եմ՝ երկու կողմերը ստորագրել են այս համաձայնագիրը դրական տրամադրվածությամբ, որպեսզի այն իրականություն դարձնենք: Խոսել պատժամիջոցների, ձախողումների մասին ես տեղին չեն համարում, քանի որ բավականաչափ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կհաղորդի մեր համագործակցությանը: Ես մշտապես լավատես եմ: Սա համատեղ ջանքեր է պահանջում, ես վստահ եմ, որ մենք կհաջողենք»,-ասաց ԵՄ դեսպանը:

Անդրադառնալով Եվրամիությունից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցությանը՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ մինչև 2020 թվականը Եվրամիության միասնական աջակցության շրջանակում Հայաստանին կտարամդրվի 170 միլիոն եվրո:

«Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք այդ գումարները շատ արդյունավետ օգտագործել: Մենք պետք է մտածենք կառավարության և մեր մյուս գործընկերներ հետ, թե ինչպես առավելագույնս արդյունավետ օգտագործել ֆինանսական աջակցությունը»,-ասաց ԵՄ դեսպանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Հայաստանի համար նաև ամենամեծ արտահանման շուկան է:

Պյոտր Սվիտալսկին հավելեց նաև, որ Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ դոնորն է և եթե այլ դոնորները կրճատում են Հայաստանին տրամադրվող աջակցությունը, ապա իրենք հայտարարում են 20-25 տոկոսով ավելացման մասին:

«Սա ազդանշան է այն մասին, որ այս գումարները կարող են իրենց նպատակին ծառայել, քանի որ Հայաստանն ի վիճակի է տնօրինել այդ գումարները՝ շնորհիվ տաղանդավոր մարդկանց», - ասաց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը անդրադարձավ նաև վիզաների ազատականացմանը և նշեց, որ Եվրամիության դիրքորոշումը հստակ է՝ կան կոնկրետ նախպայմաններ, որոնք պետք է իրականացվեն:

«Վիզաների ազատականացման գործընթացը կսկսվի իր ժամանակին: Ես լավատես եմ և կշարունակեմ խրախուսել մեր հայ գործընկերներին՝ շարունակել իրենց աշխատանքը: Վիզաների ազատականացումը իրավունք չէ, այլ առավելություն: Եվրամիության քաղաքացիները պետք է զգան, որ երկրները, որոնք ձգտում են վիզաների ազատականցման, եվրոպամետ են, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են, որ իրենց վերաբերվեն իբրև իրական եվրոպացիների, ցանկանում են ապրել եվրոպական արժեքներով, մտածում են եվրոպացիների նման: Սա այն կարևորագույն ուղերձն է, որը պետք է գա ձեզնից՝ հայաստանցիներից»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:

Նա նաև շեշտեց, որ դա հեշտ գործընթաց չէ, և դա նախատեսում է մի շարք վարչական և իրավական կարգավորումներ:

«Կարծում եմ դրական է այն, որ վիզաների ազատականացման երկխոսությունը Հայաստանի հետ ներառված է մինչև 2020 թվականի 20 թիրախային արդյունքների ցանկում, բայց կոնկրետ օր մատնանշված չէ: Եթե բոլոր նախապայմանները կատարվեն, և Եվրամիության անդամ բոլոր պետությունները վստահ լինեն, որ ճիշտ ժամանակն է, ապա դա տեղի կունենա: Որևէ մեկն արհեստականորեն այդ գործընթացը չի ձգձգելու, անկասկած դա մեր հետաքրքրություններից չի բխում»,-ասաց Եվրամիության պատվիրակությնա ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Մեդիա կենտրոնում:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
«Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում»
12.04.2018
15:00
Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:
«Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները». քննարկումների շարք
12.04.2018
11:00
Ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00:
«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»
11.04.2018
15:00
«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ