«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով մեկնելու է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Հայաստանում մինչև վերջին պահը մտահոգություններ են հնչում առ այն, որ ինչ-ինչ հանգամանքներ կարող են ստիպել Հայաստանին հետ կանգնել Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից։ Պատճառը 2013թ․ դառը փորձն է, երբ Սերժ Սարգսյանն անսպասելի կերպով Մաքսային միությանը միանալու որոշում կայացրեց, ինչն էլ բացառեց Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրի ստորագրումը։  Նոյեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» «Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»թեմայով հանրային քննարկման ընթացքում փորձագետները կարծիք հայտնեցին, որ Հայաստանի կողմից համաձայնագիրը չստորագրելու վտանգը կարել է հաղթահարված համարել և այլևս ոչինչ չի խանգարում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում համաձայնագրի ստորագրմանը։ Քննարկմանը մասնակից քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մասնավորապես նշեց, որ այս պահի դրությամբ որև վտանգ չկա, ու Սերժ Սարգսյանն այս այցի ընթացքում ստորագրելու է այս համաձայնագիրը։

Իր հերթին «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը նշեց, որ չստորագրելու հիմնական վտանգը գալիս է մեր ռազմավարական դաշնակցից, որն այս պահին չեզոքացված է․

«2015թ․-ից հետո տեղի է ունեցել լուրջ իրողություն՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ակնհայտ է, որ այս նոր փաստթուղթը հաշվի է առել այդ իրողությունը։ Հետևաբար եթե այստեղ նայենք Ռուսաստանի շահերի տեսանկյունից, որը այն ժամանակ հիմնական ընդդիմացողն էր, ապա հաշվի է առած նրա շահերը, հետևաբար որևէ հակադրվող բան չկա, ու համաձայնագիրը կստորագրվի»։

Միաժամանակ բանախոսը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռիսկեր չկան, որ Ուկրաինայի ու Վրաստանի նման Հայաստանը կարող է գին վճարել Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու համար՝  նշեց, որ Հայաստանն այդ գինն արդեն վճարել է․

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն այն գինն էր, որը մենք վճարել ենք Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու համար։ Սակայն կարևոր հարց այն է, թե ստորագրվելուց հետո ինչպես այն կիրականացվի , դա կյանքի կոչելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ,  քանի որ իր բնույթով այն շրջանակային փաստաթուղթ է»:

Քաղաքագետ,  The Armenian Interest (Հայկական շահ) գիտավերլուծական կենտրոնի փոխնախագահ Ռոբերտ Ղևոնդյանը, հարցին անդրադառնալով, ընդգծեց, որ 2013թ․-ի համեմատ 2017թ․ իրավիճակ է փոխվել և «Կա՛մ-կա՛մ»-ի ընտրություն այլևս դրված չէ Հայաստանի առջև։

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք կարող ենք համադրել Ռուսաստանի ու Եվրոպայի շահերը հենց Հայաստանի հետ կապված իրավիճակում»։

Զարգացնելով վերոհիշյալ միտքը՝ Արա Պապյանը նշում է, որ այս փաստաթուղթը գրավիչ է դարձնում նաև Եվրասիական տնտեսական միությունը․

«Սրանով ուղերձ է հղվում, որ երկիրը կարող է ԵԱՏՄ անդամ լինելով հանդերձ՝ ինստիտուցիոնալ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ, դրանով արդեն իսկ Եվրասիական տնտեսական միությունը դառնում է գրավիչ շատերի համար»:

Ռոբերտ Ղևոնդյանը Եվրամիության հետ համաձայնագրի հնարավոր ստորագրումը համարում է նաև ՀՀ-ի արտաքին քաղաքական հավասարակշռության վերականգնում․

«Հայաստանն այսօր վերականգնում է հավասարակշռությունն իր արտաքին քաղաքականության մեջ։ Եթե մենք մինչև 2013թ․ «և՛-և՛»-ի քաղաքականության արդյունքում պահպանում էինք հավասարակշռությունը Եվրամիության և Ռուսաստանի միջև, ապա 2013թ․-ից հետո, խախտելով հավասարակշռությունը, թեքվեցինք Ռուսաստանի կողմը։ Այսօր կարծես թե այդ առումով իրավիճակը շտկվում է»։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գտնում է, որ Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագիրը ցանկության դեպքում կարող է շատ արդյունավետ օգտագործվել Հայաստանի ու Ռուսաստանի կողմից․

«Սա կարող ենք ռուսական կողմի հետ համատեղ ջանքերով օգտագործել համաշխարհային ու տարածաշրջանային խաղացողներին ցույց տալու համար, որ անհամատեղելի ոչինչ չկա»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ