Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
Նոյեմբերի 21, 13:00

Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:

Առաջին տարածաշրջանային դասընթաց «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Իրանի և Հորդանանի թանգարանների համար կանցկացվի Երևանում 2017թ․ նեյեմբերի 22-25-ը:

ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ն նպատակ ունի նպաստել թանգարանային կրթության եւ մշակութային գործունեության զարգացմանը, ապահովել միջազգային ֆորում`փորձի փոխանակման, թանգարանային կրթության եւ մշակութային գործունեության խթանման, ինչպես նաև ԻԿՕՄ-ի ազգային եւ միջազգային կոմիտեների հետ համագործակցելու:

Մամլո ասուլիսին մասնակցում էինԻԿՕՄ (Թանգարանների միջազգային խորհուրդ) Հայաստանի նախագահ Անի Ավագյանը, ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի նախագահ Միլեն Կիովատոն,  ԻԿՕՄ-ի Գործադիր խորհրդի անդամ Քարոլ Էնն Սքոթը,  Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը և Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ