«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:

Ասուլիսի բանախոսներն էին «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության անդամներ Արտյոմ Ղազարյանը, Միլենա Մուսայելյանը և Միքայել Միքայելյանը:

«Հաճախ երեխաների նկատմամբ բռնություն է կիրառվում դպրոցներում, բակում և ընտանիքում, բայց ես այսօր կխոսեմ ընտանիքում և բակում կիրառվող բռնության մասին…Ես չեմ սիրում բռնություն բառը, բայց հաճախ տեսնում եմ բռնություն բակում, դպրոցում, հասարակական տրանսպորտում և այլ տեղերում: Մեծերը ընտանիքում սիրում են դա դաստիարակություն անվանել կամ ասել, որ դա երեխայի լավի համար են անում, կամ անում են, որ լավ մարդ դառնա: Իմ կարծիքով` մի բան, որ արվում է երեխային ցավացնելու, ճնշելու, խեղճացնելու միջոցով, դժվար է անվանել դաստիարակություն»,-ասաց Միքայել Միքայելյանը` հավելելով, որ հիմնականում ընտանիքում սիրո պակասից է առաջանում բռնությունը:

Միքայելի կարծիքով`բռնություն է նաև այն, երբ մեծահասակներն են որոշում երեխայի մասնագիտությունը, այն դեպքում, երբ երեխան ունի մեկ այլ ցանկություն:

«Օրինակ, երբ երեխան ուզում է գնալ ֆուտբոլի, բայց ծնողները ստիպում են նրան և տանում դաշնամուրի: Բռնությունը լինում է նաև բակում, երբ տարիքով մեծ երեխան ճնշում է տարիքով փոքր երեխային»,-ասում է Միքայելը:

Միլենա Մուսայելյանն ասում է, որ հաճախ է հանդիպում այնպիսի իրավիճակների, երբ երկու աշակերտ դասը սովորում և պատասխանում են նույն կերպ, բայց ստանում են տարբեր գնահատականներ դպրոցում: Նա կարծում է, որ  սա հոգեբանական բռնություն է  երեխայի հանդեպ:

«Իմ կարծիքով, այն երեխան, որ ավելի ցածր գնահատական է ստացել, կարող է վիրավորված զգալ իրեն: Կարծում եմ, բռնություն է նաև այն, երբ երեխան չարություն է անում և ուսուցիչը որպես պատիժ նրան դնում է ցածր գնահատկան, իմ կարծիքով սա նույնպես հոգեբանական բռնություն է, քանի որ ուսուցիչը կարող էր պարզապես առանձին կանչել այդ աշակերտին ու բացատրել, որ չարություն չի կարելի անել: Բռնություն է նաև այն, երբ ուսուցիչները ստիպում են երեխաներին մասնակցել դասարանական միջոցառումների, երբ երեխան չի ցանկանում, իմ կարծիքով դա հոգեբանական  բռնություն է, քանի որ հաշվի չի առնվում երեխայի կարծիքը»,-ասաց Մուսայելյանը:

Արտյոմ Ղազարյանը, համաձայնվելով  Միլենայի և Միքայելի կարծիքի հետ, նշեց, որ մեծահասակները այս առումով մտածելու բան ունեն: Նա հանդես եկավ մի քանի առաջարկներով, թե ինչպես կարելի է խուսափել երեխաների հանդեպ բռնություններից:

«Այնպիսի իրավիճակներում, երբ ծնողը ու երեխան իրար չեն հասկանւմ և չեն կարողանում ընդհանուր քննարկելով լուծում տալ խնդրին, այդ դեպքերի համար կարելի է դպրոցներում ծնողական ժողովներից առաջ կամ հետո, ծնողի ու երեխայի հետ առանձին զրուցել և հասկանալ, թե ինչն է խնդիրը: Սա հնարավորություն կտա մասնագետներին հասկանալու` ինչ խնդիրներ են լինում ընտանիքներում և լուծումների տարբերակներ գտնել»,-ասում է Արտյոմ Ղազարյանը:

Նա կարծում է, որ խնդիրը գալիս է շատ ավելի բարձր դիրքերից և նշում, որ երբ պաշտոնյանները որոշումներ են կայացնում երեխաների վերաբերյալ, պետք է երեխաների կարծիքը նույնպես հաշվի առնել:

«Երեխաները, ովքեր վաղ հասակում տեսել են բռնություն, հակված են բռնություն կիրառելու, և եթե ծնողները բռնություն չկիրառեն երեխաների նկատմամբ, իմ կարծիքով սա էլ կնվազեցնի բռնությունը, քանի որ շատ է լինում, որ հասակակիցներն են հենց հասակակիցների նկատմամբ բռնություն կիրառում: Եվ այս երևույթից խուսափելու համար, այնպես կարելի է անել, որ ընտանիքում բռնությունը նվազի: Կոչ կանեմ ծնողներին, որ այն, ինչ տեսել են նրանք վաղ հասակում` մանկության ժամանակ, վատը չփոխանցեն իրենց երեխաներին, փոխանցեն միայն լավը, քանի որ երեխաները միայն ապագան չեն, նրանք ներկան են, և եթե մենք հիմա չզբաղվենք մեր ներկայով, հազիվ թե կարողանանք կառուցել լավ ապագա»,-հավելեց Արտյոմ Ղազարյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ