«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:

Եթե 2016 թվականը համեմատենք 2007 թվականի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 104-ով, վիրավորների թիվն աճել է 1731-ով, իսկ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 1260-ով:

Իսկ 2017թ․մինչև  սեպտեմբերի 1-ի տվյալներով՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվը կազմել է 278 մարդ։

Նոյեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնը»  «Ճանապարահատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017թ․-ին․ վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտը» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ պատասխանատու ակտուար Հրաչյա Մանուկյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ վերջին տարիներին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի կողմից արձանագրված վթարների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ավտոմեքենաների թվի աճին զուգահեռ աճել է նաև ավտովթարների թիվը․

«2017թ․ 10 ամիսների դրությամբ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում գրանցվել է մոտ 40 հազար ավտոպատահար։ Եթե այս ցուցանիշը համեմատենք 2013թ․ նույն ժամանակահատվածի հետ, թիվն աճել է 9 տոկոսով, սակայն 18 տոկոսով աճել է նաև տրանսպորտային միջոցների քանակը, ինչն ուղիղ համեմատական է վթարների թվին»։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, հղում անելով ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, նշեց, որ  2017թ․ սեպտեմբերի 31-ի դրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 278 մարդ, իսկ առաջիկա 3 ամիսներին այդ ցուցանիշը կաճի, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այս  տարի մահացությունների ցուցանիշը բարձր կլինի՝ նախորդ տարվա համեմատ։

Վերջինս նաև վթարների տեղանքին վերաբերող վիճակագրություն է ներկայացրեց՝ նշելով, որ խիտ երթևեկության դեպքում վթարները քիչ են․

«Հայաստանում գրանցված է մոտ 500 հազար ավտոմեքենա, որոնց մեծ մասը Երևանի երթևեկության մեջ է։ Ցավալի հետևանքով վթարները լինում են ոչ թե փոքր կենտրոնում, որտեղ ավելի խիտ երթևեկություն կա, այլ  նոսր երթևեկություն ունեցող հատվածներում»։

Բանախոսը միաժամանակ արձանագրեց, որ այն հատվածներում, որտեղ երթևեկություն հսկող տեսախցիկներ են տեղադրված, վթարների քանակն ավելի քիչ է՝ տեսախցիկներով չվերահսկվող հատվածների համեմատ։

Եվրոպական փորձագիտական ինստիտուտի խորհրդի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ վթարների քանակի վրա բազմաթիվ գործոններ են ազդում և ավտոմեքենաների թվաքանակը որոշիչ գործոն չէ․

«Գիտության մեջ նշվում է 4 գործոն, որոնք ազդում են վթարների թվաքանակի վրա՝ վարորդի գիտելիքներ, ճանապարհներ, մթնոլորտ և միջավայր՝ քամի, փոթորիկ, ձյուն և այլն։ Հայաստանում վթարներին նպաստող գործոնների առաջին տեղում է վարորդների իրավագիտակցությունը, շատերը վարորդական վկայական ձեռք են բերում կաշառքով, երկրորդ տեղում է ճանապարհային երթևեկության ոչ ճիշտ կազմակերպումը, նամանավանդ խճուղիների վրա  հանգույցները, որոնք հակասում են անվտանգ երթևեկության կանոններին»։

Վարորդական իրավունքի վկայականների տրամադրման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսեց նաև Սմբատ Ղահրամանյանը՝ նշելով, որ շատերը գերադասում են մարզերում ստանալ վարորդական իրավունքի վկայականը, որտեղ վերահսկողությունը քիչ է․

«Նախորդ տարվա ընթացքում Երևանում, որտեղ կենտրոնացված է հանրապետության բնակչության կեսը, վարորդական իրավունքի վկայական ստացել են 5000 հոգի, այն դեպքում երբ Երևանից 4 անգամ քիչ բնակչություն ունեցող Կոտայքի մարզում վկայական ստացել են ավելի քան 6000 հոգի»,- ասաց Սմբատ Ղահրամանյանը՝ հավելելով, որ մարզերում 90 տոկոսից ավելին հենց առաջին անգամ քննությունից ստանում է վարորդական վկայականը, ինչը կասկածելի բարձր թիվ է։

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ գործադիր տնօրենի տեղակալ Արտյոմ Նազարյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը 2016 թ․-ից ներդրել է Բոնուս-մալուս համակարգը, որը վարորդների վթարավտանգությունը չափում է ոչ թե վարորդական իրավունքի ստաժով, այլ պատահարների թվով, ինչն ավելի օբյեկտիվ պատկերացում է տալիս վարորդների հմտությունների ու կարողությունների մասին․

«Բոնուս-մալուս համակարգը, որը մարդու ապահովագրական պատմությունն է հաշվի առնում, այն արդեն սուբյեկտիվ բոլոր  չափանիշներն իր մեջ պարունակում է և լրացուցիչ գործոնների կարիք մենք չենք դիտարկում։ Եթե վարորդը, դիցուք, 1 տարվա ստաժ ունի և այդ ընթացքում որևէ պատահար չի ունեցել, ապա մեր տեսանկյունից պակաս վթարավտանգ է, քան 20 տարվա ստաժ ունեցող և 1 տարվա ընթացքում 2 պատահար ունեցող անձը»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ
22.01.2018
11:00
Հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում ««Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ» թեմայով:
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ