Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին դոցենտ, ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Էդվարդ Թորոմանյանը, պրոֆեսոր, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, սննդաբան և գաստրոէնտերոլոգ, ՀՀ ԱՆ «Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության» գիտահետազոտական ինստիտուտից Վարդանուշ Պետրոսյանը ևՀայկական ակնաբուժության նախագծի ծրագրերի ղեկավար Վարվառա Քալաշյանը:

Քննարկման սկզբում Էդվարդ Թորոմանյանն ընդգծեց, որ դիաբետը, ինչպես սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղները երրորդ տեղում են գտնվում իրենց վաղ հաշմանդամության և մահացության տվյալներով:

Ըստ գլխավոր էնդոկրինոլոգի` այսօր դիաբետով հիվանդ 400 մլն մարդ կա աշխարհում:

«Տարետացտարի այդ թվերը աճում են, եթե 2000 թ. կար 200 մլն մարդ, ապա հիմա կրկնապատկվել է: Նույն պատկերը  Հայաստանում է, եթե 2000-ին ունեինք 40 հազար դիաբետով հիվանդ, այսօր արդեն հաշվարկված է  83 հազար դիաբետով հիվանդ: Այսինքն կրկնակի աճ ունենք նաև Հայաստանում: Դա գնալով կավելանա  և  2020-ին սպասվում է արդեն 500 մլն շաքարային դիաբետով հիվանդ աշխարհում»,-ասում է Թորոմանյանը:

Նա ընդգծում է, որ մինչև տարվա վերջ Հայաստանում հիվադնների թիվը կանցնի 90 հազարը:

«Տարեկան նոր դեպքերը կազմում են 7000-ից 8000:  Նոր հիվանդների թիվը տարեկան նույնպես ավելացել է: Եթե 2000 թ. մենք տարեկան ունենում էինք նոր 2000 հիվանդ, ապա հիմա հինգ անգամ կրկնապատկվել է»,-ասում է Թորոմանյանը:

Դիաբետի դեմ պայքարը գտնվում է 4 հիմնաքարերի վրա, ասում է գլխավոր էնդոկրինոլոգը: Դրանք են` սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, դեղորայքաին բուժում և ինքնահսկում:

«Որևէ մեկ օղակի բացակայությունը ապարդյուն է շաքարային դիաբետով հիվանդների բուժման պարագայում»,-ասում է  Թորոմանյանը և հավելում, որ դիաբետի առաջացման պատճառներն են առաջին հերթին ժառանգականությունը, երկրորդ` գիրացումը, ճարպակալումը:

2017  հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում կա 520 երեխա (մինչև 18 տարեկան), որոնք ունեն 1 շաքարային դիաբետ:

«Դիաբետի դեպքում կա բացարձակ անբավարարություն ինսուլինի, դա նշանակում է, որ ինսուլին արտադրող բջիջները քայքայված են և միակ տարբերակը դրսից ինսուլին ստանալն է: Երեխաները ստանում են հենց ախտորոշման պահից ներարկման ձևով օրը մի քանի անգամ, երկու տեսակի ինսուլին: Ինսուլիններով բոլոր երեխաներն ապահովված են Հայաստանում, հիմա մենք ունենք և մարդկային ինսուլին և ինսուլինային անալոգներ, որոնք ավելի նորագույն ինսուլիններ են համարվում, և երեխաները տարբեր սխեմանրեով են ստանում»,-ասում է Աղաջանովան:

Ի տարբերություն 2017-ի` 2016 թ. հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է 474 դիաբետ ունեցող երեխա: Աճ դիտվում է նաև երեխաների շրջանում:

Սակայն մասնագետները նշում են, որ ինսուլինի տրամադրման խնդիր Հայաստանւոմ չկա, բոլորը ստանում են, մասամբ լուծված է նաև հակադիաբետիկ հաբերի տրամադրման հարցը:

Անդրադառնալով նաև առողջ ապրելակերպին և սննդին, որը դիաբետի դեմ պայքարի կարևոր հիմնաքարարիեց մեկն է, Վարդանուշ Պետրոսյանն ընդգծեց, որ պետական գործողությունների մեծ շարք է արվում ամբողջ աշխարհում առողջ ապրելակերպը դարձնելու ավելի հասանելի ու հեշտ:

«Օրինակ`  սննդմաթերք արտադրողներին ստիպել նախ մատնաշել կա՞ արդյոք շաքար, կամ կա՞ արդյոք հավելյալ  շաքար ու  այլ հավելումներ: Ամերիկայի կառավարությունը ընդունեց որոշում և ստիպեց արտադրողներին, որպեսզի նշվի կա՞ սննդի բաղադրության մեջ ավելացված շաքար, թե՞ ոչ: Երկրորդ` պետությունը կարող է ստիպել արտադրողներին ստեղծել առողջ մթերքներ, ճարպազրկված կաթնամթերք,  որը ամերիկյան կառավարությունը արդեն  ստիպել է արտադրողներին անել և ունենալ շատ ցածր յուղայնութամբ կաթնամթերք:  Հիմա ստիպում է նաև արտադրել առողջ, դիտեիկ սննդամթերք»,-ասում է Պետրոսյանը:

Նա ընդգծում է, որ այս առումով Հայաստանի օրենսդրական դաշտը բաց է, չկան օրենսդրորեն սահմանված չափանիշներ ու բացակայում են կարգավորումները:

«Դաշտը պետք է այնպես անեն, որ մարդկանց հասանելի լինի առողջ սնունդը: Անգամ զարգացած երկրներում առողջ սնունդը էժան չէ, բայց այստեղ  որոշ պետություններ հարկում են անառողջ սնունդը, որպեսզի նրանք լինեն թանկ, այսինքն թականցնում են անառողջ սնունդը և էժանացնում առողջ սնունդը»,-ասում է  Պետրոսյանը:

Ի հավելումն ասվածին` Պետրոսյանը քաղաքացիներին ուղղեց նաև մի քանի կարևոր խորհորրդ. սննդամթերքը ճիշտ ընտրել, կարդալ բաղադրությունը, չկենտրոնանալ երեխայի մտավոր զարգացվության վրա, եթե նրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը զրո է, փոխարինել սպիտակ ալյուրը չմշակված ցորենի ալյուրով:

Վարվառա Քալաշյանն էլ ներկայացրեց «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագիրը, որն իրականացնում է Հայկական ակնաբուժության նախագիծը Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ 2017թ. մարտի 1-ից:

«Դիաբետը տարետարի աճում է,  հիվանդների թիվը ավելանում է և դա զուգակցվում է ակնային բարդություններով, ինչպիսին է շաքարախտային ռետինոպաթիան: Նախնական տվյալները ցույց են տալիս, որ դիաբետ ունեցողների 90 տոկոսի մոտ որևէ ակնային խնդիր է առաջանում կյանքի ընթացքում և նրանցից մոտ 1/3-ը վերջիվերջո  ունենում են շաքարախտային ռետինոպաթիա: Եվ բնականաբար չկարգավորվող դիաբետի դեպքում մեծանում է բարդությունների զարգացման ռիսկը` ներառյալ կուրությունը»,-ասում է Քալաշյանը:

Ծրագրի շրջանակում իրականացվում են ստուգումներ, դասընթացներ ակնաբույժների, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար:

«Հանրության հետ նույնպես աշխատում ենք: Արդեն ծրագիրը իրականացրել ենք Կոտայքում և Գեղարքունիքում: Մոտ 300 հոգի ստացել է լազերային բուժում այս ծրագրի ընթացքում: Հիմա իրականացնում ենք Շիրակում: Բոլոր շաքարային դիաբետով հիվանդները հնարավորություն կունենան անցնել հատուկ ստուգում, որը հնարավորություն կտա 3 րոպեի ընթացքում ստանալ ախտորոշում և անհրաժեշտության դեպքում միանգամից կուղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց»,-ասաց Քաալաշյանը և հավելեց, որ երեք տարվա ընթացքում ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ