«Գյումրու զարգացման ծրագրերը և անօթևանության խնդրի լուծումները. բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը»
Նոյեմբերի 10, 12:00

Վերջին շրջանում Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի զարգացման ծրագրերի մասին խոսում են և՛ կենտրոնական, և՛ տեղական իշխանությունները։ Ներկայում քաղաքը զարգացնելու առաջնային ուղղություններից մեկն է համարվում զբոսաշրջությունը, և իշխանությունները խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ ապահովել այդ ոլորտի զարգացման համար։ 

Այս համատեքստում անգամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր անձնական միջոցներից ներդրում է կատարել Գյումրիում։ Սակայն Գյումրին զարգացնելու բազմաթիվ ծրագրերի շարքում չի նկատվում քաղաքը տնակներից ազատելու ու մոտ 30 տարի ձգվող անօթևանության խնդրի լուծման և ոչ մի ծրագիր։ Ժամանակավոր վագոն-տնակներ կարելի է տեսնել քաղաքի տարբեր, անգամ կենտրոնական հատվածներում։

Նոյեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում կազմակերպել էր «Գյումրու զարգացման ծրագրերը և անօթևանության խնդրի լուծումները. բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը» թեմայով քննարկում, որին հրավիրված էին ինչպես տեղական իշխանության, այնպես էլ խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գյումրիում անօթևանության ու վագոն-տնակների թվաքանակի վերաբերյալ մինչ այսօր որևէ հստակ պաշտոնական թիվ չի նշվում։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ