«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
08.11.2017
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ» թեմայով, որին մասնակցում էին Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ Արեն Մանուկյանը և Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը:

Արդեն երկու օր է`ուսանողները դասադուլ են կազմակերպել Երևանի պետական համալսարանի առջև: Նրանք բողոքում են Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ, մասնավորապես տարկետման իրավունքը վերացնելու դրույթի դեմ: Ուսանողները պահանջում են պահպանել տարկետման իրավունքը` պնդելով, որ դա կվնասի գիտության ոլորտին Հայաստանում:

Արեն Մանուկյանը կարծում է, որ իշխանությունների հետ խոսելու միակ տարբերակը փողոցային պայքարն է:

«Որովհետև երբ նորմալ բանավիճում ես, տարբեր առաջարկներ ես ուղղում, իրենք չեն ընդունում: Արդեն որերորդ անգամն է, նրանք նման օրենքի նախաձեռնությամբ են հանդես գալիս: Միակ դեմ լինելու հնարավոր տարբերակը փողոցային պայքարն է, դասադուլն է, երթերն են, հանրահավաքն է: Եթե իշխանությունները շարունակեն նման ձև իրենց պահել, կհասնի նաև այդտեղ, ավելի լայն մասսաներ կներգրավեն այս պայքարին և  այդ պարագայում, այո, ես կարծում եմ, որ հնարավոր կլինի հաղթել: Դահլիճային քննարկումները ընդամենը լեգիտիմացնում են իրենց բերած տարբերակները»,-ասում է Մանուկյանը:

Ըստ նրա` օրենքի նախագիծը իրականում ոչ մի դրական փոփոխություն չի բերում բանակին:

«Թվային կամ որակական առումով ինքը խնդիր չի լուծում: Նման հայեցակարգ բերելով` բանակի համար որևէ դրական տեղաշարժ չի ապահովում: Տարվա կտրվածքով ընդամենը 100 հոգու վրա է ազդում սա, այսինքն 100 հոգի կավելանա բանակում, որից գիտությունն է տուժելու, 100 հոգի կկտրվի գիտությունից: Մինչդեռ գիտության այդ 100 հոգին ավելի մեծ օգուտ կարող էին բերել թե տնտեսությանը, թե բանակին, թե պետությանը»,-հավելում է Մանուկյանը:

Միշա Թադևոսյաննասում է, որ կրթությունը, գիտությունը և պաշտպանությունը կշեռքի միևնույն նժարին չեն:

«Ցանակացած երկրի զարգացման կարևորագույն պայմանը կրթությունն ու գիտությունն է, իսկ այս դեպքում պետությունը որդեգրելով նմանատիպ քաղաքականություն, լուրջ մարտահրավեր է  նետում կրթությանը:  Ու դրա ազդեցությունը որևէ  մեկը չի կարող գնահատել այս պահի դրությամբ, մենք ունենք իրականություն, երբ հետևանքները անկանխատեսելի են, դա մոտիվացիայի անկումն է, կրթության նկատմամբ հետարքրքվածության նվազեցումն է, կրթության արժեվորման նվազեցումն է»,-ընդգծում է Թադևոսյանը:

Նա հավելում է, որ օրենքի նախագիծը միտված չէ նաև սոցիալական արդարությանը, այլ սոցիալական արդարության կարգախոսի ներքո տանելու է  «սոցիալական բևեռացման»:

«Մենք ուսանողներին իրավունքի իրացման տեսանկյունից պետք է տանք հնարավորություն ընտրելու սեփական ճանապարհը»,-հավելում է Թադևոսյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am էլ. փոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ