Հոկտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնը» Մարտունու կանանց համայնքային խորհուրդի հետ համատեղ կազմակերպեց քննարկում Մարտունի քաղաքում (հասցե` Պռոշյան 8, ք.Մարտունի)` նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Քննարկման թեման էր «Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքում. ավելի արդյունավետ կառավարու՞մ, թե՞ նոր մարտահրավերներ»:
Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ շրջանների համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ համայնքների խոշորացման համար:
Քննարկման բանախոսներն էին՝
Աշոտ Գիլոյան, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի Տեղական ինքնակառավարման վարչության պետ
Վահան Մովսիսյան, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ
Վանիկ Հարությունյան, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
Քննարկմանը մասնակցեցին նաև Մարտունու քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: