«Հայաստան- ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ»
23.10.2017
12:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սույն փաստաթղթի տնտեսական բաղադրիչը հանրային, քաղաքական և լրատվական շրջանակների համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Այժմ փորձ է արվում պարզաբանել ու հասկանել, թե Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսական ոլորտում ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում և ընդհանրապես ինչպիսի՞ն կլինի փաստաթղթի տնտեսական ազդեցությունը։

Թեման քննարկելու համար հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Հայաստան- ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչը. նոր հնարավորություններ ու խնդիրներ» խորագրով քննարկում, որի ընթացքում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ու Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու մեկնաբանությունները։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ այս փաստաթուղթը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, կարող է և որևէ ազդեցություն չունենալ՝ կախված է ՀՀ իշխանությունների ցանկությունից։

Վերջինս նաև տեսակետ է հայտնում, որ գործող իշխանությունները պատրաստ չեն ստորագրվելիք համաձայնագրի դրույթներն իրականություն դարձնելու, սակայն մյուս կողմից էլ Եվրամիությունը աչքերը չի փակելու բացասական երևույթների վրա՝ որպես օրինակ նշելով Մոլդովայի նկատմամբ կիրառվող քայլերը.

«Եվրամիությունն այլևս այդ հին Եվրամիությունը չէ, որ փաստաթղթեր կստորագրի ու ուղղակի գումարներ կտրամադրի՝ ուշադրություն չդարձնելով փաստաթղթի դրույթների իրականացմանը։ Նրանք հետևողական են լինելու»։

Խոսելով փաստաթղթի բովանդակային մասից՝ Խաչատրյանը, վկայակոչելով օտարերկրյա մասնագետների գնահատականները, նշում է, որ սկզբունքների տեսակետից որևէ էական տարբերություն չկա մինչև 2013թ. բանակցված  «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի» և սույն համաձայնագրի տնտեսական բաղադրիչի միջև։

Տնտեսագետը նաև նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԵԱՏՄ համատեղելիությունը.

«Այս հակասությունների լուծման մեխանիզմը գոնե ինձ համար դեռևս պարզ չէ։ Մի հարց կա, որի պատասխանը մինչ այժմ չի տրվել։ Այստեղ հղում կա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը այդ հարցի լուծման համար, սակայն տեղյակ ենք, որ Հայաստանը պայմանավորվածության  համաձայն ԱՀԿ-ի նման բանակցություններ պետք է վարի Եվրասիական տնտեսական միությունը»։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը քննարկմանը ներկայացրեց հետազոտություն Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների և համաձայնագրի տնտեսական բաղադրիչի վերաբերյալ։

Նախ փորձագետը նշեց, որ Ռուսաստանից հետո 24 տոկոս մասնաբաժնով Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը ԵՄ-ն է և  ներկայացրեց  վերջին տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան ապրանքաշրջանառության դինամիկան՝ ցույց տալով, որ այդ ոլորտում կայունություն է տիրում և չկան կտրուկ տատանումներ։

Արձանագրելով, որ այդ հարաբերություններում որոշակի քանակական աճ կա՝ տնտեսագետը միաժամանակ շեշտում է, որ ավելի կարևոր է որակական աճը՝ ներկայացնելովՀայաստանից-ԵՄ և հակառակը ներմուծվող ու արտահանվող ապրանքները տոկոսային արտահայտությամբ։

Մանուկյանը նշում է, որ ապրանքաշրջանառության թվային պատկերից հստակ երևում է, որ Հայաստանի շուկան բարձր կենտրոնացվածություն ունի, որտեղ 4 խոշորագույն խաղացողի մասնաբաժինը կազմում է 95 տոկոս.

«Եվրամիությունը ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն է և նրանց հարաբերությունները մեր հետ ավելի դիվերսիֆիկացված է, քան մերը։ Այսինքն մենք ունենք ցածր դիվերսիֆիկացիոն խնդիրներ»։

Համաձայնագրի բովանդակային մասին անդրադառնալով՝ փորձագետը մի շարք պատճառներ է վկայակոչում` ԵՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալուց մինչև ԱՀԿ-ի անդամակցությամբ ֆիքսված պարտավորություններ՝ եզրահանգում անելով, որ  համաձայնագրի տնտեսական էֆեկտն այդքան էլ մեծ չէ։

Արտակ Մանուկյանը նշում է, որ Հայաստանի հիմնական խնդիրը տնտեսական բաղադրիչի հետ կապված  ինստիտուցիոնալ բարեփոխումների երկրորդ փուլն է.

«Ինստիտուցիոնալ վերափոխումների երկրորդ սերունդը  ինստիտուտների արդյունավետությունն է։ Եվ տնտեսական բաղադրիչի մեջ եղած բոլոր մեսիջները մեծապես  ուղղված են ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը»։

Տնտեսագետը նաև հարց է տալիս, թե որո՞նք են ԵՄ տնտեսական հետաքրքրություններն ու շահերը Հայաստանի հետ նման համաձայնագիր ստորագրելուց։ Այդպիսի 2 հիմնական պատճառ է բերում՝ ավելի մոտենալ իրանական շուկային, որը ԱՀԿ անդամ չէ, և թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում։

«Հայաստանը կարող է լինել ԵՄ-ի համար իդեալական տրամպլին Իրանի հետ տնտեսական հարաբերությունները մերձեցնելու համար», -ասում է Արտակ Մանուկյանը: Վերջինս կարծիք է հայտնում, որ յուրաքանչյուր տնտեսական ինտեգրացիա գոնե սկզբնական շրջանում բացասական է անդրադառնում թույլ զարգացած երկրի տնտեսության վրա, սակայն եթե ԵՄ-ի պարագայում թունելի վերջում լույս է երևում, ապա նույնը չենք կարող ասել ԵԱՏՄ-ի համար, որի պարագայում ապագան խիստ անորոշ է։

Այս ամենը հաշվի առնելով հանդերձ, փորձագետի գնահատականով, համաձայնագիրը մեծ հաշվով փոխշահավետ գործարք է, երբ երկու կողմերն էլ հաղթողի կարգավիճակում են (win-win):

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեքderenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
«Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում»
12.04.2018
15:00
Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:
«Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները». քննարկումների շարք
12.04.2018
11:00
Ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00:
«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»
11.04.2018
15:00
«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ