«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
Հոկտեմբերի 18, 13:00

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։ 

Որոշ առումներով համաձայնագրի տեքստի հրապարակումն անակնկալ էր։ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հրապարակումից մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ համաձայնագրի տեքստը գաղտնի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն վերջնականապես ստորագրված չէ:

Համաձայնագրի բովանդակության, տեքստի հրապարակման ժամանակի ընտրության և փաստաթղթի վերջնական ստորագրման հնարավոր խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու մեկնաբանություններ են հնչել հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում հրավիրված «ՀայաստանԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերությանհամաձայնագիր հեռանկարներ ու հնարավորություններ» քննարկման ժամանակ։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ