Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ
20.10.2017
15:00
ՀՀ տնտեսությունում այս տարվա ութ ամիսների ընթացքում գրանցված շուրջ 21 տոկոս արտահանման եւ 5,5 տոկոս տնտեսական ակտիվության աճը տպավորիչ ցուցանիշներ են եւ սա վկայում է արտահանող ճյուղերի կայունացման մասին:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 20-ին կայացած «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Փոխնախարարն այս ցուցանիները կարեւոր ձեռքբերում համեմատեց՝ հայտարարելով, որ իր նեկայացրած գերատեսչության կարևորագույն նպատակներից մեկն է արտահանող կազմակերպությունների մրցունակության բարձրացումը: «Այս ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Որպես օրինակ կարող եմ նշել բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում ու տոնավաճառներում հայաստանյան ապրանքների ներկայացվածությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ձեռնարկությունների համար կարեւոր խթան է նաեւ ԱԱՀ-ի գումար է վերադարձը:

Տարեսկզբից մինչև հոկտեմբեր 171 hարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49,2 մլրդ դրամից ավելի գումար, որն, ի դեպ, ավելի քան 1 մլրդ դրամով գերազանցում է ողջ 2016թ. ցուցանիշը: Իսկ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելու դեպքում՝ այս տարի վերադարձված ԱԱՀ գումարի աճը կազմում է 27%:

Քննարկման մյուս բանախոս տնտեսական մեկնաբան, b4b.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը «լավ ցուցանիշ» համարեց արձանագրված 5,5 տոկոս տնտեսական ակտիվության աճը: Նրա խոսքով, սա փաստում է, որ տարեվերջին կառավարության նախատեսած 3,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ՀՀ կունանա մոտ 4,3 տոկոս տնտեսկան աճ:

Այնուհետեւ փորձագետը մատնացույց արեց տնտեսական ակտիվության աճի աղբյուները՝ նշելով, որ դրանք պայմանավորված են ստվերի կրճատմամբ, արտահանման եւ տրանսֆերտների ներհոսքի ծավալի աճով ու զբոսաշրջության ակտիվացմամբ: «Երկրորդ կարևոր ցուցանիշն էլ այն է, որ 2016 թվականը գրեթե զրոյական աճի բազայով ենք փակել»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ նա փաստում է, խնդիրը տնտեսության կառուցվածքի, ավելի կոնկրետ երկամուտների բեւեռացվածության մեջ է, ինչի պատճառով էլ հասարակությունը միանգամից չի կարող զգալ տնտեսական աճի ցուցանիշը: Այսինքն՝ տնտեսության մեջ ակտիվություն է նկատվում որոշակի կլաստերներում, որոնք գնտվում են մեկ կամ մի քանի խոշոր գործարարների ձեռքում: Այդ իսկ պատճառով էլ գրանցվում է աճ, սակայն այն չի տարածվում հասարակության լայն շերտերի վրա:

Նրա խոսքով, տնտեսության մեջ հնարավոր է բեկում մտցնել, սակայն դրա համար անհրաժեշտ են ֆունամենտալ ռեֆորմներ: «Տնտեսության մեջ բեկում մտցնելու համար երկու ֆունդամենտալ գործոն կա: Առաջինը դատաիրավական համակարգի էական բարելավումն է, հաջորդը՝ բիզնես-քաղաքականության սերտաճման վերացումը», - ասաց Բաբկեն Թունյանը:

Նա ընդգծեց, եթե դատական համակարգը կայացած ու անկախ չէ, ապա ներդրողի մոտ վստահություն չի լինի: «Բիզնես-քաղաքականություն սերտաճումը շարունակվում է: Մենք տեսնում ենք, որ օլիգարխները մտնում են Ազգային Ժողով, մենք տեսնում ենք, որ պաշտոնյաները բիզնեսներ ունեն ու այդ բիզնեսներն աճում են: Բացի այդ մարդը դառնում է ապշտոնյա ու հետո նաեւ որոշակի բիզնեսներ է ձեռք բերում ու դառնում խոշոր գործարար»,- ասաց Թունյանը:

Փորձագետը վստահ է, որ վերոնշյալ խնդիրները լուծելու համար միայն կառավարության կամ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ջանքերը բավարար չեն: «Շատ դեպքերում այս կառույցներն անգամ իրավասու չեն այդ խնդիրների լուծմամբ զբաղվելու համար: Սա քաղաքական կամքի դրսեւորման հարց է եւ այն պետք է տեղի ունենա ամենավերեւից», - եզրափակեց փորձագետը:

 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ