Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում
11.10.2017
11:00
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նպատակը ոչ միայն բռնության դեպքերը կասեցնելն ու վերացնելն է, այլև բռնության հետևանքով տուժած անձանց աջակցելը, հատկապես, երբ խնդիրը վերաբերում է երեխաներին:

Այս կարծիքին են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը, Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ովքեր հոկտեմբերի 11-ին Մեդիա կենտրոնում մասնակցում էին օրենքի նախագծի շուրջ քննարկմանը:

Բանախոսները համակարծիք էին, որ  ընտանեկան բռնության խնդիրը լուծելու համար բավարար չէ բռնության դեպքերի համար քրեորեն պատիժ սահմանելը:

«Պատիժը չի վերացնում խնդիրը, եթե տուժողը ենթարկվել է հոգեբանական ճնշման»,-ասաց Միրա Անտոնյանը:

Ուստի օրենսդրության մեջ պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որոնք, հայտնաբերելով և վերացնելով բռնություն ծնող գործոնները, ընտանիքում կստեղծեն առողջ մթնոլորտ:

Աիդա Մուրադյանն ասում է, որ ընտանեկան բռնության պարագայում ընտանիքում դոմինանտ կերպարը ճնշում է ավելի թույլ անձին, որը, որպես կանոն, և՛ ֆինանսապես, և՛ տնտեսապես, և՛ էմոցիոնալ առումով խիստ կախվածության մեջ է այդ դոմինանտ կերպարից:

«Հետևաբար շատ քիչ է հավանականությունը, որ անձը բողոք կներկայացնի ոստիկանությունում»,-հավելեց նա:

Արշակ Գասպարյանն էլ հիշեցրեց2005 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգի(համայնքը, մարզպետարաններում և Երևան քաղաքում Ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության օրենքի բաժինը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն)մասին և ընդգծում, որ դա վերջնականապես չի լուծել առկա խնդիրները:

Ըստ նրա՝ նոր օրենքը բարեփոխումներ է մտցնում երեխաների պաշտպանության համակարգ, կարևորելով «Երեխան պիտի ապրի ընտանիքում» գաղափարախոսությունը:

Անդրադառնալով ընտանեկան բռնության օրենքի նոր նախագծին՝ բանախոս Աիդա Մուրադյանը խոսեց նոր օրենքի առաջարկած պաշտպանական տեսակների մասին:

«Առաջինը պաշտոնական նախազգուշացումն է, երկրորդը՝ անհետաձգելի միջամտության որոշումը, որը մինչև 20 օր տևողությամբ սահմանափակում է բռնություն կիրառողի որոշ իրավունքներ, որպեսզի հետապնդումները և կրկնակի բռնության կիրառման դեպքերը բացառվեն: Եվ երրորդը՝ պաշտպանական որոշումը, որն ընդունվում է դատարանի կողմից 6-9 ամիս տևողությամբ: Այս ժամանակահատվածում բռնության ենթարկված անձի համաձայնությամբ անձը կարող է տեղափոխվել ապաստարան»,-ասումէ  Աիդան:

Միրա Անտոնյանն, անդրադառանլով երրորդդրվածքին, այն զոհապաշտպան չի համարում:

«Ես համաձայն չեմ այն դրվածքի հետ, որ բռնության դեպքում զոհի կյանքը փրկելու համար նրան պետք է տեղափոխեն ապաստարան, իսկ բռնարարը շարունակի ապրել ու «թագավորել» այդ տանը՝  բռնանալովընտանիքի մյուս անդամների հանդեպ»,- ասաց նա:

Արշակ Գասպարյանը կարծում է, որ ՀՀ օրենսդրությունը շատ տուժողահեն չէ:

«Եթե օրինակ գողություն է կատարվել, քրեական դատավարության շրջանակներում հանցագործին պատժում են, իսկ տուժողի հետ ոչ ոք չի աշխատում: Այս նույն խնդիրը առաջանում է ընտանեկան բռնության պարագայում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ծնողական իրավունքի սահմնափակման կամ ծայրահեղ դեպքում երեխայից զրկելու հարցին, ինչը մեծ քննարկումների և միջադեպերի պատճառ է դարձել նոր օրենքի քննարկման ժամանակ, բանախոսները նշեցին, որ ներկայիս օրենսդրությունը, մասնավորապես Ընտանեկան օրենսգիրքը կանոնակարգում է, թե որ դեպքերում է սահմանափակվում ծնողական իրավունքը և որ դեպքերում է անձը զրկվում ծնողական իրավունքից: Սա կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների եզրակացության հիման վրա բացառապես դատական կարգով:

Աիդա Մուրադյանի կարծիքով առաջացած աղմուկը պայմանավորված է մի քանի պատճառոներով:

«Առաջինը՝ աղմուկ ստեղծողների մի մասը հավանաբար չի էլ կարդացել նախագիծը:
Երկրորդ պատճառն այն է, որ աղմուկ ստեղծողները կարդացել են նախագիծը և տեսել բաներ, որոնք իրականում չկան»,-ասումէ նա և կոչ անում կարդալ այս օրենքի նախագիծը, լսելքննարկման կողմերին և ողջամության սահմաններում որոշել՝ օրենքը ինչի մասին է ևինչ նպատակ է հետապնդում:

Միրա Անտոնյանը կարծում է, որ պետք է ջանքեր գործադրվեն՝ ուղղված մանկության պաշտպանությանը և ոչ թե միայն խոցելի խմբերի երեխաներին. հոգեբանական ճնշումները, չդաստիարակելը, դպրոցից թողնելը, ընկերների կամ ուրիշների ներկայությամբ վարկաբեկելը հանգեցնում են ստրկական մտածողության:

«Երբ երեխաները տարբեր վերաբերմունքից տուժելով սկսում են հակադրվել, պատասխանել, կռվել, մենք կարծում ենք, որ  նրանք ունեն վարքային դժվարություններ և չենք ուզում հասկանալ՝ որտեղից է սկսվում խնդիրը»,-ասաց նա:

Պատճառնեը կարող են տարբեր լինել: Դրանցից մեկը ընտանիքում առկա սոցիալական անապահովության խնդիրն է:

Որպես հավելում՝ Արշակ Գասպարյանն ասաց, որ այսօր սոցիալական պաշտպանությունը նոր հարթակի է բերվում: Պետությունը գնում է դեպի ընտանիքը և համայնքի ռեսուրսները զարգացնելու ուղղությամբ, որի նպատակն է ընտանիքին աջացել սեփական ռեսուրսներով հաղթահարել սեփական խնդիրները:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ