« Վերադառնալ ցանկին
Ֆիլմի դիտում
Հոկտեմբերի 17, 16:00

Հոկտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի կունենա «Պլաստիկե օվկիանոս» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):

Ռեժ.` Քրաիգ Լիսոն, անգ, / հայ., ԱՄՆ, 102˝, 2016
Dir.: Craig Leeson, Eng., / Arm.,, 102˝, 2016

Թրեյլեր՝ https://www.youtube.com/watch?v=6zrn4-FfbXw

«Պլաստմասե օվկիանոս»-ն սկսում է, երբ լրագրող Քրեյգ Լիսոնը, փնտրելով անորսալի կապույտ կետին, հայտնաբերում է պլաստմասե թափոն այնտեղ, ինչը պետք է լիներ կուսական օվկիանոս: Այս արկածալի վավերագրության ընթացքում Քրեյգը թիմ է կազմում ազատ սուզորդ Տանյա Սթրիթերի և միջազգային գիտնականների ու գիտահետազոտողների հետ. նրանք ճամփորդում են դեպի քսան տարբեր վայր , բացահայտում տագնապեցնող ճշմարտություններ պլաստմասե աղտոտման մասին և ցուցաբերում գործող լուծումներ, որ կարող են անմիջական ազդեցություն տալ: