« Վերադառնալ ցանկին
Ֆիլմի դիտում
Հոկտեմբերի 13, 15:00

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15։00-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի կունենա «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):

Ռեժ․՝ Հայդի Բրեդենբուրգ, Մաթյու Օրզել, իսպ․ / հայ․, ԱՄՆ, 103˝, 2016
Dir.: Heidi Brandenburg and Mathew Orzel, Esp. / Arm., USA, 103˝, 2016

Թրեյլեր՝ https://www.youtube.com/watch?v=Qe9ZybqKOLg

Լարված և տպավորիչ «Երկու աշխարհների բախում» ֆիլմը հանդիսատեսին կրակի գոտի է տեղափոխում, որի կիզակետում երկու ազդեցիկ պերուական խմբակցություններ ոչնչի առջև կանգ չեն առնի՝ իրենց նպատակներին հասնելու համար: Պայքարող կողմերից մեկը նախագահ Ալան Գարսիան է և պերուական կառավարությունը, ովքեր աշխարհի թատերաբեմ բարձրանալու նպատակով սկսում են նավթի, գազի և օգտակար հանածոների ագրեսիվ արդյունահանումը Ամազոնյան անմշակ տարածքներում:

Նրանք արագորեն բախվում են Ամազոնի ջունգլիներում բնակվող տեղացիների դիմադրությանը՝ Ալբերտո Պիզանգոյի գլխավորությամբ, ում կրքոտ ճառերը Գարսիայի ավերիչ գործողությունների դեմ բողոքի ցույցերի կազմակերպման են բերում: Երբ նախագահ Գարսիան շարունակում է անտեսել այդ կոչերը, բառերի լարված պատերազմը վերածվում է երկու կողմերի միջև բռնության, արյունահեղ ցույցերի և քաոսային բախումների:

Իրենց առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմում, Հայդի Բրանդենբուրգը և Մեթյու Օրզելը համարձակ ու կայուն օպերատորական աշխատանքի շնորհիվ կարողացել են այս քաղաքական և բնապահպանական ճգնաժամին բազմակողմանի լուսաբանություն տալ: Արդարադատության քողարկված սրահներից մինչև Ամազոնի ջունգլիների սիրտը ներխուժող «Երկու աշխարհների բախումը» բացահայտում է տնտեսական օրինականություն պահանջող կառավարության և նախնիների հողը ավերումից փրկելու փորձ նախաձեռնած հայտնի բնապահպանի առաջնորդած ժողովրդի միջև հսկայական բախումը: Ֆիլմի հեղինակները մի քանի տարի ապրել են Պերուում՝ այս բարդ պատմությունը խորքային ուսումնասիրելու համար: Համախմբելով Պիզանգոյի հետ մտերիմ կապը, Ամազոնի գեղեցկությունը և Պերուի քաղաքական վերնախավի հետ համարձակ հարցազրույցները՝ հեղինակները ստեղծել են դավաճանության և խիզախության մասին մի սրտատրոփ պատմություն: ֆիլմը անդրադառնում է տեղաբնիկ ժողովրդների իրավունքների և Ամազոնյան անտառների պահպանպան շարունակական կարևորություն ունեցող խնդիրներին, որոնք անտեսվում են գլոբալիզացիայի հետևանքով: