Ուսուցչի դերի հանրային ընկալումն ու առկա խնդիրները հանրակրթության ոլորտում
05.10.2017
11:00
«Մենք կարիք ունենք շատ կտրուկ և համաձակ քայլերի, որոնք չպետք է սահմանափակվեն միայն արտաքին փոփոխություններով»,- նշում է «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանը՝ անդրադառնալով հանրակրթության ոլորտում տիրող իրավիճակին:

«Մեդիա կենտրոնում» Ուսուցչի տոնի առթիվ կազմակերպել էր քննարկում «Ուսուցչի դերի հանրային ընկալումն ու առկա խնդիրները հանրակրթության ոլորտում» թեմայով, որին բացի Արա Աթայանից նաև մասնակցում էին  Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը, Երևանի թիվ 189 դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մարիամ Մկրտչյանը, Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շենգավիթի տարածքային միության նախագահ Սիրանուշ Խլղաթյանը, Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության իրավաբան Էլեն Մանասերյանը:

Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շենգավիթի տարածքային միության նախագահ Սիրանուշ Խլղաթյանը ընդգծում է, որ ուսուցիչը եղել ու մնում է իր դիրքերում. «Ցանկանում եմ՝ բոլոր փոփոխություններն ի վերջո դրական ազդեցություն ունենան, քանի որ ուսուցչի համար կան մի շարք խնդիրներ: Բայց դրանք իրենց լուծումն առանձնապես չեն գտնում. աշխատավարձ, դրույքի հետ կապված ժամաքանակ և վերջապես ուսուցչի հեղինակության խնդիր: Եթե դպրոցի ֆինանսավորումն ըստ աշակերտի է, դա թույլ է տալիս աշակերտին իր դերն ավելի կարևորել»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը, խոսելով դպրոցների օպտիմալացման ծրագրի մասին, նշեց, որ մոնիտորինգ են անցկացնելու՝ պարզեն՝ օպտիմալացումը հերթական տեխնիկական փոփոխությո՞ւնն է իրականացնում, թե՞ դա նպաստելու է կրթության որակի բարելավմանը:

«Կրթության քաղաքականության մշակման ժամանակ երկու կարևոր սկզբունք կա, որ պետք է հաշվի առնել. առաջինը՝ մենք անում ենք այդ ռեֆորմը հանուն կրթության բովանդակության և կրթության որակի բարելավման, թե՞ անում ենք այդ փոփոխությունը, որովհետև ունենք խնդիր ռեսուրսների, օրինակ՝ ֆինանասկան ռեսուրսների»,- ընդգծեց նա:

Արևիկ Անափիոսյանը խնդիր է դիտարկում կրթության ոլորտում ֆինանսավորման նվազումը: Նա ընդգծում է, որ հնարավոր է այլ որոտներից բերել և կրթության ֆինանսավորումը ավելացնել, որտեղից էլ հնարավոր կլինի բարձացնել ուսուցիչների աշխատավարձը:

Փորձագետը կարևորում է ուսուցչի դերը աշակերտների շրջանում քննական մտածողության զարգացման, սովորելու հանդեպ հետաքրքության զարգացման մեջ: Արա Աթայանը համակարծիք լինելով դիտարկմանը՝ հավելում է. «Դպրոցը պետք է լինի մի տեղ, որտեղ ոչ թե գիտելիքը ներարկվում է, այլ աշակերտի հետ այնպիսի աշխատանք է տարվում, որ նա իր ներքին ակտիվությունը ամրապնդելով՝ քայլ առ քայլ կարողանում է այդ գիտելիքը ինքնուրույն վերցնել, նվաճել»:

Փորձագետները կարևորում են ուսուցչի դերը ժողովրդավար հասարակության կայացման գործում:

Անդրադառնալով ուսուցչի մասնագիտական զարգացման և վերապատրասման հարցին՝ Երևանի թիվ 189 դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մարիամ Մկրտչյանը նշեց, որ վերապատրաստումներն անհրաժեշտ են հատկապես ավագ դպրոցների ուսուցիչների համար, որտեղ գալիս են մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտներ, և նրանց պարզապես սոսկ դասախոսության ձևով կամ դասագրքային միջոցներով գիտելիք փոխանցելը քիչ է:

Արա Աթայանը շարունակելով թեման, ասում է, որ պետք է կարևորել՝ ո՞վ է վերապատրաստողը,  ի՞նչն է վերապատրաստման նյութը և նպատակը:

Արևիկ Անափիոսյանը, թերահավատորեն է մոտենում վերապատրաստուոմների նկատմամբ, քանի որ կարծում է, որ վերապատրաստումներով հնարավոր չէ խորքային գիտելիքներ տրամադրել, բայց նշում է, որ հիմնովին և՛ կադրերի, և՛ մոտեցումների, և՛ ուսուցչի նկատմամբ վերապատրաստողների  գաղափարախոսության ու փիլիսոփայության փոփոխությունը տարբերակներից մեկն է կրթության ոլորտում որակի բարձրացման:

Ոլորտում փոփոխություն իրականացնելու մյուս առաջարկը, որը փորձագետը համարում է ավելի ռազմավարական և հեռահար,  հետևյալն է. «Համակարգը լիովին փոխելու ճանապարհին մենք պետք է շատ լրջորեն մոտենանք այն բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք մանկավարժներ են պատրաստում: Հիմնովին պետք է փոխենք մանկավարժական բուհերի կոնցեպցիան, իրենց ծրագրերը, մեթոդները, աշխատանքը, կադրերը»:

Քննարկման ժամանակ նաև անդրադարձ կատարվեց ուսուցչիների իրավուքների խախտումներին:

Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության իրավաբան Էլեն Մանասերյանը թվարկեց մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար իրենց են դիմում ուսուցիչներ, նաև դպրոցի տնօրեններ, բայց նաև մտահոգություն հայտնեց. «Երբ հերթը հասնում է նրան, որ դիմում բողոքները պետք է լինեն գրավոր, հրաժարվում են: Մեզ դիմում են նաև գործատուները աշխատանքներն օրենքի շրջանակներում կազմակերպելու համար: Աշխատանքային պայմանագրերի տեսակն է կարևոր. ուսուցիչների մեծ մասի հետ ամեն տարի նոր աշխատանքային պայմանագիր է կնքվում, ինչն աշխատանքային օրենսգրքի խախտում է»: Ուսուցիչների՝ աշխատանքից անօրինական ազատումները ևս լուրջ խնդիր են. «Երբ ուսուցիչը կոնֆլիկտից հետո դիմում է գրում գործատուին իրեն աշխատանքից ազատելու մասին, դրանից հետո գալիս բողոքում է մեզ, մենք ոչինչ անել չենք կարող: Ճնշում է գործադրելը պատճառաբանություն չէ, դիմում գրել, հետո ասել ինձ անօրինական են ազատել, նորմալ չէ: Սա նշանակում է, որ ուսուցիչները ոչ միայն մասնագիտական զարգացվածություն պետք է ունենան, այլ իրենց իրավագիտակցությունը բարձր պետք է լինի»:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ