«Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր և մտահոգություններ»
26.09.2017
11:00
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի նախագիծ։

Սույն հայեցակարգով ներկայացվում են ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հենակետային սկզբունքները, հիմնական խնդիրների նկատմամբ տեսակետների համակարգը, սկզբունքները, նպատակը:

Փաստաթղթի նախագծի հրապարակումը մեծ արձագանք ստացավ ԶԼՄ-ներում ու սոցցանցերում, որտեղ հիմնականում նման քայլի համար քննադատության էր ենթարկվում ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը և կոչ էր արվում հրաժարվել այլ նախաձեռնությունից։

Սեպտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում «Դպրոցներում ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր և մտահոգություններ» թեմայով, որի ընթացքում հրավիրված բանախոսները, վերլուծելով հայեցակարգը, ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հարցադրում է անում, թե ինչո՞ւ հենց ռուսաց լեզուն է հայտնվել պետական այրերի օրակարգում ու դարձել հանրային քննարկման առարկա. «Որովհետև հասարակությունն է պահանջո՞ւմ, նման պահանջ չի արտահայտվել։ Եթե արտահայտվել է, ապա ինչպե՞ս՝ ցույցե՞ր են արել, փողո՞ց են դուրս եկել, նամակներ են գրե՞լ, ի՞նչ են արել»,- նշում է բանախոսը՝ ասելով, որ ներկայացված նախաձեռնությունը ինքնին անտրամաբանական է:

«Օտար լեզուն  ինքնին չի կարող կարգավիճակ ունենալ. կա մայրենի լեզու՝ իր կարգավիճակով, որը սահմանված է օրենքով՝ որպես հանրակրթության լեզու և կան օտար լեզուներ՝ որպես ուսուցման առարկաներ»,- նշում է նա։

Իր հերթին Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը, խոսելով ներկայացված հայեցակարգի թերությունների մասին, նշում է. «Գլխավոր վտանգը նման առանձնացված հայեցակարգի գոյությունն է: Հայեցակարգի մեջ չէ վտանգը, այլ առանձնացված մոտեցման, պետք չէ ռուսերենը առանձնացնել առանց որևէ հիմնավորման, քանի որ արդեն կա օտար լեզուների դասավանդման հայեցակարգ», - նշեց փորձագետը՝ հավելով. «Կան նույնիսկ հակասություններ, օրինակ՝ օտար լեզուների հայեցակարգում նշված է, որ պետք է պահպանել լեզուների զուգամերձության սկզբունքը, միասնական մոտեցում ցուցաբերել օտար լեզուների դասավանդման հարցում։ Բայց եթե միասնական մոտեցում է, ինչո՞ւ է ռուսերենն առանձնացվել»։

Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը նշում է, որ խնդիրն առաջին հերթին քաղաքական է. «Մեր երխաների մոտ ուզում են ներդնել այդ կախվածության մտածելակերպը, որ եթե դուք ուզում եք լավ կրթություն ստանալ, դուք պետք է առավելագույնս խորացված ռուսերեն սովորեք»։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումը որևէ կերպ հիմնավորված չէ, քանի որ ամբողջ աշխարհում մրցակցային է համարվում արևմտյան կրթական մոդելը և այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչո՞ւ է ռուսերենն առանձնացված։

Վերջինս կարծում է, որ անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել հանրակրթության համակարգը,  քանի որ այն ժամանակակից պահանջներին չի համապատասխանում։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ