«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
Սեպտեմբերի 13, 12:00

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։ 

Զեկույցում մեջբերված վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեցտարի աճում է այն անձանց թիվը, ովքեր գիտակցելով բժշկի օգնությանը դիմելու անհրաժեշտությունը, չեն դիմել համապատասխան մասնագետի։

Ըստ զեկույցի տվյալների` բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության գիտակցման դեպքում բժշկի չդիմած անձանց քանակը վերջին 7 տարում աճել է գրեթե երկու անգամ. եթե 2009թ. չդիմելիության ցուցանիշը կազմել է 19.2%, ապա 2012թ.՝ 35.2%, իսկ 2016թ.՝ 36.8%:

Սեպտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրեցին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ