Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
08.09.2017
12:00
Սեպտեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի մամլո ասուլիսը` նվիրված Բրազիլիայի Անկախության տոնին: Բրազիլիայի Անկախության օրը նշվում է սեպտեմբերի 7-ին: Այս տարի Բրազիլիան նշում էր Անկախության 195-րդ տարելիցը:

Բրազիլիայի դեսպանն ասում է, որ Անկախության տոնի կապակցությամբ Բրազիլիայում փորձում են հնարավորինս շատ նախաձեռնություններով հանդես գալ:

«Տոնի կարևորագույն մասը ռազմական շքերթն է, որը տեղի է ունենում մայրաքաղաքում դեսպանների, պաշտոնյաների մասնակցությամբ: Երևանում մենք նույնպես նշում ենք Անկախության տոնը: Հայաստանում շատ չեն բրազիլացիները, մոտ 10 բրազիլացի է ապրում, որոնց հրավիրում ենք, ինչպես նաև մեր գործընկերներին, մշակութային գործիչների, դիվանագիտական կորպուսի և կառավարության ներկայացուցիչներին»,-ասաց Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Այս տարին լրանում է նաև Հայաստան-Բրազիլիա դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարին: Այս կոնտեքստում Բրազիլիայի դեսպանը անդրադարձավ նաև հայ-բրազիլական տնտեսական համագործակցությանը:

«Հայաստան-Բրազիլա տնտեսական համագործակցությունը սահմանափակ է: Մինչ օրս ներդրումային ծրագրեր ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Բրազիլիայի կողմից չեն եղել: Մենք ուսումնասիրություն ենք կատարել և գտել ենք այնպիսի գործունեության ոլորտներ,  որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին, օրինակ` Բրազիլիան կարող է Հայաստանի գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում մեծ ներդրումներ կատարել»,-ասաց Բրազիլիայի դեսպանը:

Նա ընդգծում է, որ Հայաստան-Բրազիլիա տնտեսական հարաբերություններում միշտ գերակշռել է առևտուրը:

«Բրազիլիայից  Հայաստան կատարվող արտահանումները աճ են գրանցել, 2014-ին հասել են 39 մլն ամերկյան դոլարի, դա մինչ օրս ամենաբարձր գրանցված ցուցանիշն է եղել: Մեծ մասը եղել են սնունդ կամ այլ գյուղատնտեսական մթերքներ: Բրազիլիայից Հայաստան ներկրվում է տարբեր տեսակի մսեղեն, թռչնամիս, մասնավորապես հավի միս, կակաո:  Վերջին տարիներին մեծացել է շաքարի ներկրումը Հայաստան»,-ասում է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Ինչ վերաբերում է Հայաստանից Բրազիլիա արտահանման ծավալներին, դեսպանը ընդգծեց, որ նույնպես շատ չեն: Հայաստանն արտահանում է Բրազիլիա հանքային նյութեր,  քիչ քանակությամբ սարքավորումներ, տեքստիլ արտադրանք: Հայաստանից Բրազիլիա  արտահանման ամենաբարձր ցուցանիշը եղել է 800.000 ԱՄՆ  դոլարի:

«Խնդիրը նրանում է, որ մենք միմյանց շուկաները լավ չենք ճանաչում, ոչ մի ուսումանսիրութուն չի արվել ոչ Բրազիլիայի կողմից, ոչ Հայաստանի կողմից: Միայն կառավարության չէ, որ պետք է քայլեր անի, պետք է մտածել մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների մասին: Մասնավոր սեկտորը հետարքրքված է արտահանման ծավալները խթանելու և ներդրումներ կատարելու ուղղությամբ»,-ասում է դեսպանը և ընդգծում, որ ՀՀ կառավարությունը եւս  հետաքրքրված է   երկու երկրների տնտեսական կապերի աշխուժացմամբ:

Թեև Բրազիլիան  արտադրում է հյութեր, բայց  կան այնպիպիսի մրգեր, որոնք բրազիլական շուկայում չկան:  Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի խոսքով, բրազիլական շուկան հետաքրքրված է հայկական ծիրանով, նռով, դեղձի հյութով, որոնք Հայաստանը կարող է արտահանել:

«Բրազիլիան տարբեր երկրներից ներմուծում է կոնյակ, գինի, գարեջուր: Ես մտածում եմ, իսկ չի կարո՞ղ Հայաստանը տեղ գտնել հենց այդ շուկայում ալկոհոլակիին խմիչքներ արտահանելով»:

Դեսպանի համար զարմանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի զարգացած ՏՏ ոլորտը ներկայացված չէ  Բրազիլայում:

Անդրադառնալով տուրիզմին` դեսպանը նշեց, որ բրազիլացի զբոսաշրջիկներն այցելում են Վրաստան, Թուրքիա, Իրան, բայց Հայաստան չեն այցելում: Ըստ նրա` այստեղ նույնպես աշխատելու և երկուստեք քայլեր կատարելու անհրաժեշտություն կա:

«Երազում եմ, որ մի օր հայ ե բրազիլացի տուրիստական գործակալությունները կաշխատեն միասին»,- ընդգծեց Բրազիլիայի դեսպանը:

Ասուլիսի վերջում դեսպանը անդրադարձավ նաև սպորտի ոլորտում` մասնավորապես ֆոտբոլը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ Հայաստան-Բրազիլիա հետագա համագործակցության հնարավորություներին և նշեց, որ այս ուղղությամբ նույնպես պետք է երկուստեք քայլեր կատարվեն:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեքLilitarakelyan@pjc.am էլ. հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ