«Ինֆորամատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
07.09.2017
11:30
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սոցիալական մեդիայում քննարկման առիթ էր դարձել հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքերը: Սոցիալական մեդիայի օգտատերերը քննադատական մեկնաբանություններ էին կատարում առարկայի ծրագրի, դասագրքի բովանդակության, առարկայի մատուցման վերաբերյալ:

Այս թեմայով Մեդիա կենտրոնը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը, Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ Սեյրան Ավետիսյանը և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ «Ինֆորամատիկա» առարկայի հետ կապված խնդիրները մի քանի շերտ ունեն: Նախևառաջ առարկայի դասավանդման խնդիրն է, որը գլոբալ խնդիր է, քանի որ համակարգչային հմտությունները երևի թե միակ առարկան է, որտեղ երեխաներն ավելի մեծ հմտություններ ունեն, քան ուսուցիչները։ Պետք է հասկանալ՝ ինչպես դասավանդել, որպեսզի ուսուցչի հեղինակությունը պահպանվի։ Պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին: Մյուս խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ ինչքան էլ լավ դասագիրք գրվի, գրվելու ընթացքում այն հնանալու է. «Մարդ ֆիզիկապես ունակ չէ դասագիրքը պահել այնպես, որ նա լինի արդիական։ Իսկ դա արդեն խնդիր է, երբ աշակերտն առնչվում է մի բանի հետ, որն արդեն գոյություն չունի։ Ինչու այս ամենի մասին խոսվեց, որովհետև ինչ-որ մեկը հայտնաբերել էր, որ KDWIN-ի ուսուցման ձևը կա, թե ինչպես լեզուներն օգտագործեն, հայերենն ակտիվացնեն, բայց այսօր դա խնդիր չէ, որովհետև հայերենն արդեն ներդրված է Windows-ի մեջ։ 2016թ. դասագիրք է, բայց շապիկին Internet-explorer-ն է նկարված, իսկ 2015թ.-ին Microsoft-ը հայտարարեց, որ դադարեցնում է այն զարգացնել, այսինքն՝ երեխան արդեն դասագիրքը տեսնելիս՝ հանդիպում է հնացած երևույթի»։

Մյուս խնդիրը, որը մատնանշում է Մարտիրոսյանը, այն է, որ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվում է մենաշնորհը. «Եթե նայեք ծրագրերը, դասագրքերը, կտեսնեք, որ դրանք ամբողջությամբ կենտրոնացած են Microsoft-ի արտադրանքի վրա։ Երեխան փոքրուց սովորում է, որ այլընտրանք չկա։ Երեխան պետք է իմանա, որ կա այլընտրանք, որ նույն Windows-ը աշխարհի վերջը չէ, հազար ու մի այլ բան կա»։

Մարտիրոյանը կարևորում է, որ դասապրոցեսը դասագրքից կախում չունենա: Ըստ նրա՝ առավել արդյունավետ կլիներ տեսադասերի անցկացումը:

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանը համակարծիք է, որ երեխաները միայն windows օպերացիոն համակարգ չպետք է սովորեն, այլ իմանան՝ ինչ է ընդհանրապես օպերացիոն համակարգ: Մեթոդաբանն առաջարկեց դասագրքերի փոխարեն ամեն տարի ունենալ ուղեցույց, որը կօգնի ինֆորմատիկա դասավանդողներին:  

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ Սեյրան Ավետիսյանը նշում է, որ ինֆորմատիկայի դպրոցական ծրագրերը հաստատվել են դեռևս 12 տարի առաջ, 6-7-րդ դասարանների դասագրքերի մրցույթ եղել է 7-8 տարի առաջ, ընդ որում՝ մրցույթի համար տրված էր ընդամենը 6-7 ամիս։ Հեղինակը հավելում է, որ եղել են հանրային քննարկումներ, որոնց ժամանակ արված բոլոր դիտողությունները և առաջարկները հաշվի են առնվել:

Ըստ նրա՝ դասագիրքը պետք է պարբերաբար թարմացնել, իսկ գիրքը 2016 թվականի է, որովհետև վերահրատարակվել է, ինչի իրավունքը պատկանում է միայն հրատարակչությանը:

Դասագրքի հեղինակը մտահոգություն է հայտնում, որ մարդիկ քննադատում են, բայց դասագրքի պատրաստման փուլում ոչ ոք առաջարկներ չի անում, ըստ նրա՝ կարևոր է, որ հանրային մեծ քննարկում անցկացվի:

Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը, անդրադառնալով մտահոգություններին և դիտարկումներին, նշեց որ նոր կրթակարգ է գրվել, և նախագիծը դրված է քննարկման, ամենայն հավանականությամբ, տարվա ավարտին այն կընդունվի. «Մեծ փոփոխություններ են արված ինֆորմատիկայի դասագրքի և առարկայի հետ կապված: Այժմ այն կոչվում է ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ներառել ենք ամպային տեխնոլոգիաները, վեբ գործիքները, սմարթ հավելվածները: Կրթակարգը ներառում է, թե ինչպես կարող են երեխաները, շատ քիչ ժամանակ ծախսելով, ստանալ մեծ արդյունք»:

Ստեփանյանը նշեց, որ արդեն առկա է ուսուցչի ձեռնարկ, որ կարողանան օգտագործել պլանշետները ու չվախենան դրանցից: Ձեռնարկը էլեկտրոնային տարբերակով է լինելու, այն առաջին փորձն է հանրապետությունում: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը
29.09.2020
15:30
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի Հանրապետության վրա, միջազգային արձագանքը:
«Առցանց կրթություն․ փորձ և փորձանք»
25.09.2020
17:30
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Առցանց կրթություն․ փորձ և փորձանք» թեմայով։



«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»
25.09.2020
12:00
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։

Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...