Օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված խոշոր հրդեհը հաջողվեց ամբողջությամբ մարել երկու օր անց։
Ինչպես պարզվել էր, Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնե տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվել է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավաստմամբ՝ Նաիրիտում հրդեհի հետևանքով դեպի մթնոլորտ վտանգավոր արտանետումները բացառվում են և օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։
Այնուամենայնիվ պետական պատասխանատու գերատեսչությունները սոցցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվեցին քննադատության թիրախում։ Քննադատության ալիքը մեղադրում էր պատասխանատու գերատեսչություններին բնակչությանը թերի տեղեկատվություն տրամադրելու և ճգնաժամային իրավիճակներին անպատրաստ լինելու մեջ։