Սեպտեմբերի 13-ին «Սասնա ծռերի» գործով փաստաբանները գործադուլի կդիմեն և կհրաժարվեն մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:
Այս բողոքի ակցիային արդեն միացել է 100-ից ավելի փաստաբան: Նրանք բողոքում են դատարաններ և քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու ժամանակ իրենց խուզարկելու պահանջների դեպքերի դեմ:
Այս թեմայի շուրջ օգոստոսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին «Սասնա ծռերի» գործով փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը:
Արայիկ Պապիկյանն ասում է, որ փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը և խնդիրները առաջացել են դեռ դատավարությունը սկսելուց առաջ` նախաքննության փուլում: