«Փաստաբանների գործադուլ հայտարարելու դրդապատճառներն ու պահանջները»
29.08.2017
11:00
Սեպտեմբերի 13-ին «Սասնա ծռերի» գործով փաստաբանները գործադուլի կդիմեն և կհրաժարվեն մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:

Այս բողոքի ակցիային արդեն միացել է 100-ից ավելի փաստաբան: Նրանք բողոքում են դատարաններ և քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու ժամանակ իրենց խուզարկելու պահանջների դեպքերի դեմ:  

Այս թեմայի շուրջ օգոստոսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին «Սասնա ծռերի» գործով փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը:

Արայիկ Պապիկյանն ասում է, որ փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը և խնդիրները առաջացել են դեռ դատավարությունը սկսելուց առաջ` նախաքննության փուլում:

«ՔԿՀ-ներում հաճախակի էին դարձել ապօրինի գործողությունների կատարումը, խուզարկությունները կամ մեր պաշտպանյալների հետ զրույցներին որևէ կերպ միջամտելը: Մենք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, և որևէ  պատկան մարմին խնդրին  լուծում չի տվել: Փաստաբանների պալատը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնցից յուրաքանչյուրը ոչ թե խնդիրը լուծում էր, այլ ավելի խորացնում»,-ասաց Պապիկյանը:

Նա ընդգծում է, որ ոչ Դատական դեպարտամենտը, ոչ Փաստաբանների պալատը չի փորձել իրավական լուծում տալ վեր բարձրացրած խնդրին, ուստի փաստաբաններով նախաձեռնել են գործադուլ:

Քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ Դատական դեպարտամենտ, սակայն հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասում է, որ նախաքննության փուլում` փետրվարին, իրեն մի քանի անգամ արգելել են տեսակցություն ունենալ իր պաշտպանյալների հետԱրմավիր ՔԿՀ-ում: Այս առնչությմաբ քրեական գործ հարուցելու համար նա հաղորդում է ներկայացրել, սակայն գործի հարուցումը մերժվել է: Այն բողոքարկվել է  Դատախազություն, որտեղ նույնպես մերժել են, այժմ գործի քննությունը գտնվում է Առաջին ատյանի դատարանում:

«Այս խնդիրները բացառապես կապված են «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործով, մեր պաշտպանյալների պաշտպանությունը իրականացնելու հետ: Որևէ այլ գործով փաստաբանները երբևէ նման խնդրի չեն բախվել: Ես տարբեր քաղաքական դատավարությունների եմ մասնակցել, երբևէ նման խնդիրներ չեն առաջացել, որ փորձեն փաստաբանին դատարան մուտք գործելիս խուզարկության ենթարկեն,-ասաց Շուշանյանը:

Տիգրան Հայրապետյանն ասում է, որ այս հարցով դիմել է Մարդու իրավունքի հանձնակատարին,  ՀՀ նախագահին և մինչ այսօր պատասխան չի ստացել:

«Ես հաստատում եմ, որ այս  խնդիրը բացառապես այս գործի ու Ժիրայր Սեֆիլյանի հետ սկսվեց առաջանալ:  Խուզարկության մասին խոսք լինել չէր կարող, որովհետև «Փաստաբանության մասին» օրենքում ուղղակի նշված է, որ փաստաբանը չի կարող խուզարկվել, բացի այդ փաստաբանի մոտ գտնվող իրերը, որոնք վերաբերում են իրավաբանական օգնությանը, դրանք անձեռնմխելի են, այսինքն որևէ  մեկը չի կարող հարկադրաբար տեսնել»,-ասաց Հայրապետյանը:

Փաստաբանը մատնանշում է նաև Դատական օրենսգիրքը,  որտեղ համաձայն 214-րդ հոդվածի,  դատական կարգադրիչը իրավունքը ունի զննության ենթարկել դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց:

«Բայց որևէ  տեղ որևէ ձևով նշած չէ, որ կարգադրիչը փաստաբանին կարող է զննության ենթարկել, կամ դատավորին կարող է զննության ենթարկել»,-պարզաբանեց Հայրապետյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Լիլիթ Առաքելյան«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագրի/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.amէլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ