Օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հրդեհ «Նաիրիտում». էկոլոգիական ռիսկեր և գնահատականներ պետական կառույցների աշխատանքին» թեմայով:
Բանախոսներն են՝
Արփինե Գաբրիելյան, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության լաբորոտորիայի վարիչ
Հրաչիկ Միրզոյան, քիմիկոս, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից
Լենա Նազարյան, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր
Սամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետ
Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններին: