Փուրիա Հեյդարի «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
28.08.2017
14:00
Օգոստոսի 28-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ կինոռեժիսոր Փուրիա Հեյդարի՝ «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում ֆիլմի դերասանների և ստեղծագործական խմբի հետ:

«Ծիրանի այգիներ» ֆիլմը հայ-իրանական արտադրության արդյունք է, սակայն, այն չի ցուցադրվելհայաստանյան կինոթատրոններում: Այն ընդգրված է եղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում, բայց ծրագիրն ամբողջությամբ հանվեց, և ինչպես այս ֆիլմը, այնպես էլ դրանում ընդգրկված մյուս ֆիլմերը չցուցադրվեցին փառատոնի շրջանակում:

Ֆիլմի՝ հայաստանյան կինոթատրոններում ցուցադրությունների չիրականացումն անհասականալի է ստեղծագործական թիմի համար: «Ես ամեն ինչը օրինական եմ արել: Երկրի օրենքի քայլերով եմ գնում: Եկել եմ Հայաստան, գտել եմ Կինոկենտրոնը, պայմանագիր ենք կնքել, սցենարն ենք ներկայացրել, գումար ենք վճարել, հետո սկսվել են խնդիրները: Բոլոր խնդիրները պիտի անձնական լինեն, որը սկսվել է  կինոկենտրոնից, իրենք  սկզբում չէին մտածում, որ լուրջ բան կստացվի, որ Հայաստանի հայտնի դերասանները կլինեն ֆիլմում, ապագայում փառատոնների կմասնակցի, ու դրա համար ուղղակի պայմանագիր կնքեցին»,- նշում  է կինոռեժիսորը:

Հայ հասարակությունում ֆիլմի թեման նույնպես քննարկման դրվեց՝ տարակարծությունների տեղիք տալով:

Սակայն կինոռեժիսորն ընդգծում է, որ նմանատիպ արձագանքը անսպասելի էր, քանի որ ֆիլմում որևէ վատ բան չկա: «Շատերն ասում են, որ կինոյի թեման ԼԳԲՏ-ն է, կենտրոնացել է դրա վրա, բայց այն կենտրոնացել է սիրո վրա, նպատակը սերն է»:

«Ծիրանի այգիներ» ֆիլմը մինչ այժմ 51 փառատոնի է ներկայացվել, առաջիկայում ցուցադրության է պատրաստվում Իրանում: Ֆիլմը որակապես համապատասխանում է նաև«Օսկարին» ներկայացվելու համար:

«Ծիրանի այգիներ» ֆիլմի դերասան Արա Սարգսյանը ավելորդ է համարում ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկը: Հատկապես այն պարագայում, երբ ֆիլմը չեն նայում, բայց աղմկում են: Ըստ նրա՝ ֆիլմումորևէ վտանգավոր հարց չկա. «Մարդ է, սիրահարվել է, սիրում է և գնում է սեռափոխություն կատարելու»:  

«Ծիրանի այգիներ» ֆիլմի դերասան Նարբե Վարդանը նշում է, որ շատ քիչ է պատահում, որ նման դերեր առաջարկեն. «Բավականին մտածեցի ֆիլմի շուրջ, սցենարը նայեցի, որ որևէ սխալ բան չլինի իրանահայերի, Հայաստանի, Պարսկաստանի համար, և ընդունեցի»:

Ֆիլմի շուրջ քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ