«Ժամանակի ստվերները». Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ցուցահանդեսի բացում
Օգոստոսի 25, 17:00

Օգոստոսի 25-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի` «Ժամանակի ստվերները» խորագրով առաջին հետահայաց ցուցահանդեսը: 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված էր Գագիկ Հարությունյանի` 1970-1995թթ.լուսանկարչական արվեստը:

Դեռևս 1970-ականների սկզբին` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական եւ համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան եւ յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային եւ այլ երկրների:

Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետեւողականորեն կառուցել է գործածելով հետազոտական պատկերաշարերի նորարական ձեւաչափը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստաբան Սոնա Հարությունյանը ցուցահանդեսի բացմանը նվիրված մամլո ասուլիսին հայտարարեց, որ աշխատանքները մեկարկել են դեռևս 6 տարի առաջ, երբ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը առաջարկ ստացավ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն Վիգեն Գալստյանից կազմակերպելու արվեստագետի առաջին հետահայաց ցուցահանդեսը:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Ինֆորամատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ