Հուլիսի 17-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական վկայականներն ընդունվեն Ռուսաստանում:
«Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել՝ ամրագրեք այն (ռուսերեն) որպես պաշտոնական եւ այդ պարագայում օրենքը մեխանիկորեն կտարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության վրա»,- մասնավորապես ասել է Վյաչեսլավ Վոլոդինը:
Ռուսերենին հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տալու Ռուասատանի նպատակները նորություն չեն, և ռուս պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով: