«Նախընտրական խոստումներ և քայլեր. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության երկամսյա գործունեությունը»
Օգոստոսի 22, 12:00

Երևանի նորընտիր ավագանին շուրջ երկու ամիս է, ինչ ստանձնել է իր լիազորությունները։ Ավագանու «Ելք» խմբակցությունն այս ընթացքում աչքի է ընկել մի քանի աղմկոտ նախաձեռնություններով, որոնք հանրության կողմից հատկապես սոցցանցերում ընդունվել են ոչ միանշանակ։ Ընդդիմադիր խմբակցության երկամսյա գործունեությունը (Երևանի մի քանի փողոցների անվանափոխությունը, Վերնիսաժի տարածքում «ռաբիս» երաժշտության, հասարակական տրանսպորտում այլ պետությունների դրոշների տեղադրման արգելումը) հանրային բանավեճերի առիթ է հանդիսացել։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մինչ այժմ ամենից շատ աչքի ընկնող ձեռքբերումը ընդունված է համարել վճարովի ավտոկայանատեղիների համար բջջային հեռախոսով վճարումների թանկացման կասեցումը։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»