«Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց»
24.07.2017
12:00
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները, ինչպես վկայում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016թ. տարեկան զեկույցում նշվում է, որ  դրանք աննախադեպ էին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ հատուկ միջոցներ կիրառելու առումով։

Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ԽԱՊԿ-ի տվյալներով՝ ոստիկանական գործողություններից տուժել է 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվել են ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվել են տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների։

Հունիսի 24-ին «Մեդիա կենտրոնում» «Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց» թեմայով քննարկման ընթացքում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ դեպքերով հարուցված քրեական գործով 9 քաղաքացիական անձանց մեղադրանք է առաջադրվել, որոնցից 7-ը կանգնել են դատարանի առջեւ և տուգանքներով ազատ են արձակվել:

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ սա համարժեք չէ բռնությունների եւ ճնշումների ծավալներին։ Վերջինիս խոսքերով՝ նման վերաբերմունքը կանաչ լույս կարող է վառել ապագայում լրագրողների նկատմամբ բռնությունների առջեւ:

«Փաստացի ստացվում է, որ մարդը ասենք  200 հազար դրամով կարող է լրագրող ծեծել»,-եզրակացնում է Աշոտ Մելիքայնը:

lragir.am կայքի օպերատոր Մարութ Վանյանը, ով տուժած լրագրողներից մեկն էր, ենթարկվել էր ֆիզիկական բռնությունների, ասում է, որ դեպքերից մեկ տարի անց իր մասով հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ էական տեղաշարժ չկա, նույնիսկ մեղադրյալ չկա.

«Ուսապարկս էին վերցրել, որի մեջ երկու տեսախցիկներն էին ու դրանից հետո դաժան ծեծի էին ենթարկել: Մարմնիս տարբեր մասերում կապտուկներ ունեի, բայց հիմնականը աջ ոտի սալջարդ ունեմ և մեկ տարի անց այդ ցավը զգում եմ: Որևէ փոխհատուցում չի եղել, որևէ մեկը չի բացահայտվել: Ակնկալիքներ էլ չունեմ, որ ինչ-որ բան արվելու է, որովհետև մի տարին քիչ ժամանակ չէր ինչ- որ բան անելու համար»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը հարկ համարեց նկատել, որ լրատվամիջոցների կողմից գործերի բացահայտման և մեղավորների պատժման ուղղությամբ հետևողականությունը բավականին պասիվ է: Միաժամանակ իրավապաշտպանը համաձայնվեց մյուս բանախոսների կարծիքի հետ, որ իրավապահ համակարգը ըստ էության փորձում է ամեն գնով մոռացության մատնել լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը:

«Անգործություն է, քննությունը որպես այդպիսին որևէ ձևով առաջընթաց չունի, քննություն չի իրականացվում, առհասարակ որևէ քայլ չկա: Կա իմիտացիա մի քանի քավության նոխազ քաղաքացիական անձանց առնչությամբ, որպեսզի գոնե վիճակագրությամբ ցույց տրվի, որ ունենք երկու դատավճիռ, որ անձիք ենթարկվել են պատասխանատվության»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Արևհատ Գրիգորյանը իր հերթին նշեց, որ լրագրողներն ու լրատվական կազմակերպությունները շատ դեպքերում խուսափում են ներգրավվել անվերջ թվացող դատաիրավական գործընթացների ու քաշքշուքների մեջ, քանի որ չեն հավատում արդարադատության իրականացմանը:

«Ընտանիքից կտրվի, աշխատանքից կտրվի, իր նյարդներն ու ժամանակը ծախսի ու ոչնչի չհասնի: Բնականաբար լրագրողը չի գնում, լրատվամիջոցը հետևողական չի լինում: Սա բացարձակ գնահատական չէ, կան լրագրողներ, որ գնում են մինչև վերջ»,- ասում է Արևհատ Գրիգորյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ