«Թափուր տեղեր՝ պետական բուհերում. պատճառներ, հետևանքներ, լուծումներ»
20.07.2017
12:00
Արդեն ավարտված են բուհերի ընդունելության քննությունները, ամփոփված արդյունքներով պարզ է դառնում, որ առկա են բազմաթիվ թափուր տեղեր վճարովի ուսուցման համակարգում:

Հուլիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ընթացքում հրավիրված բանախոսներ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մեկնաբանեցին ստեղծված իրավիճակը:

Աշոտ Բլեյանը նշեց, որ դեռ ընդունելության քննությունների արդյունքները հրապարակելուց առաջ պարզ էր, որ բազմաթիվ թափուր տեղեր են մնալու:

«Թվերը համառ բան են: 2017թ.-ին 12-րդ դասարան ավարտած շրջանավարտների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 19618 է: ԳԹԿ (Գիտելիքների թեստավորման կենտրոնում) գրանցված դիմորդների թիվը  եղել է 9073՝ առանց ներբուհականի, եթե գումարենք նաև ներբուհականը, կլինի շուրջ 10 հազար: Կառավարության ընդունած հայտնի որոշումով բուհերում վճարովի ու անվճար տեղերի քանակը 20 հազար է: Այսինքն էն գլխից հայտնի էր, որ եթե անգամ նրանք, ովքեր դիմել են՝ 10 հազար դիմորդ, բոլորը ընդունվեն, միևնույն է, իրենց հայտարարված թվից 10 հազար տեղ թափուր է մնալու»,- ասեց Աշոտ Բլեյանը:

Բանախոսը նաև հավելում է, որ ընդունելության գործը օրենքով հատկացված է բուհերին, և հենց նրանք էլ պետք է կազմակերպեն:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը ասաց, որ այսօր ունենք մի իրավիճակ, որ բուհերի առաջարկը գերազանցում է պահանջարկին: Նա համեմատականներ անցկացրեց արևմտյան զարգացած երկրների հետ, թե ինչպես է այնտեղ բուհերում կազմակերպվում առաջարկը:

«Առաջին՝ երբ կա հստակ ձևավորված պահանջարկ աշխատաշուկայի կողմից և  ինչ-որ պրոգնոստիկ հաշվարկներով տեղեր են բաշխվում բուհերում: Դրան ավելանում է նաև միջազգային համագործակցության շրջանակներում տեղերի պահանջարկը»,- նշեց Անափիոսյանը: Վերջինս գտնում է, որ Հայաստանում այսօր ունենք մի իրավիճակ, երբ չի իրականացվում ճիշտ մասնագիտական կողմնորոշում:

«Ինչու մենք ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում չունենք որևէ թափուր տեղ: Իսկ այլ մասնագիտությունների գծով շատ թափուր տեղեր կան: Բուհերը այսօր խնդիր են լուծում իրենք իրենց ֆինանսապես ապահովելու և դրա համար վճարովի տեղեր են ավելացնում՝ հույս ունենալով, որ այդ տեղերը լրացնելու հաշվին կկարողանան հավաքագրված վարձավճարներով ապահովել նաև մյուս մասնագիտությունները: Տեսեք միջազգային ֆակուլտետում ազատ տեղ չկա և դրա հաշվին պահում են ֆիզիկայի ֆակուլտետը»,- նկատեց Անափիոսյանը:

Նա նաև հավելեց, որ բուհերի ընդունելությունից սկսած մինչև ավարտելը սխալ է կազմակերպված, և փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նշում է, որ բուհերում շատ տեղեր են հայտարարվում հոգեբանական պատճառներով. «Շատ տեղեր են հայտարարում, որ ասեն տեղերն այնքան շատ են, որ ով էլ գա, կընդունվի»:

Խաչատրյանը հավելում է նաև, որ այս իրավիճակը ստեղծվել է բազմաթիվ գործոնների պատճառով:

«Նախ Հայաստանում ընդհանրապես բուհական համակարգը պետության կողմից անուշադրության է մատնված: Այսօր պետական բուհը բյուջեից ստանում է իր եկամտի 15-20 տոկոսը: Հետևաբար այդ բուհերը ոչ թե պետական են, այլ դիմորդների վարձավճարներով ապրող բուհեր են»,- նշում է Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ այս մոտեցումը սխալ է, քանի որ չի կարելի բարձիթողի վիճակ ստեղծել ու բուհերին ասել, որ գնացեք փող հավաքեք:

«Բուհերը գումար հավաքելու հետևից ընկած սկսեցին նշաձողը իջացնել»,-ասում է Սերոբյան:

Նա ազդեցիկ գործոն է համարում նաև արտագաղթը, ինչը, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ դիմորդների թվի վրա: Ինչպես նաև Սերոբ Խաչատրյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում այսօր մեծ թվով շրջանավարտներ գնում են արտասահմանյան բուհեր:

Բանախոսները համակարծիք էին, որ բուհական համակարգը պետք է արմատական բարեփոխումների ենթարկել այն առողջացնելու և բացասական հետևանքներով փլուզումից խուսափելու համար:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ