«Ազատազրկվածների սննդի որակն ու պահման պայմանները քրեակատարողական հիմնարկներում»
Հուլիսի 14, 12:00

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ)  սննդի տեսակների և չափաբաժնի հետ կապված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 10-ից, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականցնող դիտորների համոզմամբ չի լուծելու սննդի որակի հարցը:

Այս թեմայի շուրջ հուլիսի 14-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում, որի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը ասաց, որ դատապարտյալների մեծ մասը հրաժարվում է բանտերում տրվող սննդից՝ դրա անորակ լինելու պատճառով:

«Ամեն օր թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին դատապարտվածներին նույն ճաշացանկն է առաջարկվում։ Կարող է ամեն օր նախաճաշին կամ ընթրիքին լինի շոգեխաշած թթու: Շատերը ասում են, եթե մի ամիս ուտեն դա, ստամոքսի խոց կառաջանա իրենց մոտ: Բողոքներ շատ կան, որ ստամոքսի այրոցներ են առաջանում այդ սնունդը երկարատև օգտագործելու հետևանքով»,-ասաց Ռևազյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մյուս անդամ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ կան հիմնարկներ, որտեղ սննդի որակը միշտ խնդրահարույց է եղել:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Ինֆորամատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ