«Փրկել Սևանը՞, թե՞ գյուղատնտեսությունը. հնարավոր չէ արդյոք համատեղել լուծումները»
11.07.2017
18:30
Բնապահպանները ահազանգում են, որ Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրառը կվտանգի Սևանի էկոհամակարգը, մինչդեռ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ 130 հազար գյուղացիական տնտեսությունների ոռոգման խնդիրը լուծելու միակ միջոցը Սևանա լճից հավելյալ ջրբացթողումն է:

Ինչպես հայտնի է նախորդ շաբաթ Ազգային ժողովում  ձայների 77 կողմ և 4 դեմ  հարաբերկացությամբ հավանության արժանացավ Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրառի հնարավորություն ընձեռող օրեսնդրական փոփոխության նախագիծը և այսպիսով Սևանա լճից լրացուցիչ 270 մլն խմ ջրառի հնարավորություն ընձեռվեց:

Այս հարցի շուրջ հուլիսի 11-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Փրկել Սևանը՞, թե՞ գյուղատնտեսությունը. հնարավոր չէ արդյոք համատեղել լուծումները» թեմայով: 

Բանավեճի մասնակից Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը ասաց, որ նախագծի մշակման նպատակը ջրապահանջի ապահովումն է:

«Սևան-Հրազդան համակարգի տակ ունենք 39 հազար հա հողատարածք և յուրաքանչյուր տարի այդ հողատարածքներում զբաղվող հողագործները ներկայացնում են ջրապահաջներ: Այդ ջրապահանջը այս տարի կազմել է 538 մլն խմ, այն համադրում ենք առկա այլ ջրային ռեսուրսների հետ, որոնք հատկացված են ոռոգմանը  և տարբերություն առաջանալու դեպքում ստիպված ենք լինում դիմել Սևանին» ,-ասում է Նարիմանյանը:

Նա հավելում է, որ այս տարի դիֆիցիտը 300 մլն խմ է կազմել:

«Մենք հաշվարկներ ենք կատարել, որպեսզի Սևանի էկոլոգիական համակարգի հավասարակշռությունը չխախատենք և նախաձեռնել ենք 100 մլն խմ լրացուցիչ ջրապահանջ: Այս տարի ձնառատությունը չլուծեց այդ խնդիրը,  շատ ձյունը վատ հալոցքի պայմաններում չառաջացրեց հոսք և ջրամբարները թերլցվածություն ունեին» ,-հավելեց Նարիմանյանը:

Բանավեճի մյուս մասնակից, «Հանուն մարդկային կայուն զարգացման»ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը հակադարձեց Վոլոդյա Նարիմանյանին և ընդգծեց, որ կլիմայական պայմաները շատ նուրբ հարց են, որի հիմա վրա միշտ կարելի է ասել, որ ջրամբարները դատարկ են:

«Ժամանակին երբ կրկին հնչում էին այդ մտահոգությունները որ ջրմաբարները դատարկ են, մենք գնացին նկարեցինք ջրամբարները ծայրից ծայր, որոնք լիքն էին ու արդյունքում որոշվեց ստեղծվել Սևանի հանձնաժողովը, որը վերահսկի Սևանի վիճակը, ջրառը և այլն» ,-ասաց Դանիելյանը:

Նա հավելեց, որ այս տարի ձմռանը Կեչուտի ջրամբարից 40 մլն ջուր է թողնվել ու անհասկանալի է, թե ինչ նպատակով:

«Չեմ հասկանում ինչ նպատակով, եթե ոչ Կեչուտ փոքր ՀԷԿ-ի համար, որը ամեն տարի մոտ 30 մլն  կվ ժամ է արտադրում և արդեն 2017թ. մայիսի 31-ի տվյալներով մոտ 15 մլն կվ ժամ արտադրել է: Ի՞նչն է ստիպել մեզ Կեչուտի ջրամբարը դատարկել, հետո ասել ջուր չկա ու որոշել Սևանից բաց թողնել» ,-ասաց Դանիելյանը՝ հարցը ուղղելով պարոն Նարիմանյանին:

Պատասխանելով հնչեցված հարցին՝ Վոլոդյա Նարիմանյանը ասաց, որ Կեչուտի ջրամբարի հզորությունը կազմում է 25 մլն և այն որևէ  կապ չունի ոռոգման ջրապահանջը ապահովելու հետ:

«Ինչու՞, որովհետև Կեչուտի ջրմաբարը մենք տեղափոխում ենք Սևան և տեղափոխել ենք ամբողջ ձմռան ընթացքում: 95 մլն խմ ջուր ենք տեղափոխել, ինչու՞ ենք քիչ տեղափոխել, որովհետև Արփա-Սևան թունելում հատակի բարձրացում է տեղի ունեցել և այդ թունելի թողունակությունը 19,20 խմ վայրկյանից իջել է  12 խմ վայրկյանի» ,-ասում է Նարիմանյանը և հավելում, որ դրանով պայմանավորված Կառավարությունը 5,4 միլիարդ դրամ է տրամադրել և առաջին փուլում 1,4 միլիոնը հատկացրել է, որպեսզի կատարեն վերանորգման աշխատանքներ և մեծացնեն  Արփա-Սևան թունելի թողունակությունը:

Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ ԳագիկՄանուչարյանը, ով նույնպես մասնակցում էր բանավեճին, ասում է, որ կշեռքի մի նժարին դրված է Սևանը, մյուսին 130 հազար գյուղացիական տնտեսություն:

«Առանձին տարիներին բացթողումները գերազանցել են 170 մլն խմ ջրաքանակը, այստեղ նուրբ մոտեցում է անհրաժեշտ: Մենք Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ քննարկում ենք Արարատյան դաշտի  ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործված ջրի երկրորդային օգտագործման հնարավորության հարցը: Այդտեղ անհրաժեշտություն է առաջանում կամ պոմպեր օգտագործել կամ որոշակիրոեն փակել ջրի առաջը, բարձրացել հետագայում ու նորից մղել ոռոգման համարգ: Այս հարցերը դեռևս քննարկման ընթացքի մեջ են և Կառավարությունը ամեն օր այս հարցը պահում է իր  ուշադրության կենտրոնում» ,-ասաց Մանուչարյանը:

Բանավեճի մասնակից ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն էլ նշում է, որ Արարատյան հարթավայրում Արագածոտնի նախալեռների հատվածում կան մշակովի հատվածներ, որոնք ունեն ոռոգման ջրի պահանջարկ:

«Սևանից դրական նիշի պահպանման դեպքում ոռոգման ջուր պետք է մատակարարել այն հողատարածքներին, որոնք այս պահին մշակվում են և անհրաժշետություն կա բերքը փրկելու: Այդ առումով այսօր ունենք պահանջարկ: Ոչ միայն դրական բարձր ջերմաստիճանը, որ գրանցվում է, այլև կա մեծ գոլորշացում,  ունեցել ենք կարճ գարուն, գարնան տեղումները, ջրերը չեն նպաստել բույսերի վեգետացիային, նորմալ աճին: Եթե բույսերը նորմալ վեգետացիա ապահովեին, կդիմանային սկավաջրությանը ու բնականոն հասունացում կգնար, բայց այս պահին այդ խնդիրը կա» ,-ասում է Հարությունայնը:

Նա հավելում է, որ ոռոգման միակ միջոցը Սևանից հավելյալ ջրառի ապահովումն է , հակառակ դեպքում կլինի մշակովի տարածքների բերքի  կորուստ:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ ընդգծում է, որ Սևանա լիճը Հայաստանի հարստությունն է, որը չունի գին:

«Տարեցտարի մենք լսում ենք, որ ունենք գյուղատնտեսական խնդիրներ Արարատյան հարթավայրում, որտեղ գյուղացին  ոռոգումից դժգոհում է: Մենք որոշեցինք հարցում անել Արարատյան դաշտի գյուղերում և պարզեցինք, որ երբ սկսեցին Սևանից ջուր բաց թողնել ոռոգման համար, իրավիճակը գյուղերում մնաց անմխիթար, ոռոգման խնդիրները չեն լուծվել: Ես չգիտեմ, թե ու՞ր է  այդ ջուրը գնում, միայն կարող եմ ենթադրել» ,-ասաց Ադամյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ