Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են դրական ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության վրա. փորձագետներ
10.07.2017
11:00
Համբուրգում G20 գագաթնաժողովին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա:

Թեպետ փորձագետները հանդիպման վերաբերյալ Պուտինի ու Թրամփի դրական արձագանքներից չեն շտապում միանշանակ եզրակացություններ անել, որ երկու գերտերությունների հարաբերությունները դուրս են գալու ճգնաժամային միջակայքից: 

«Եթե այդ հանդիպման արդյունքում Ռուսաստանի դեմ կիրառած ԱՄՆ պատժամիջոցները չեն թուլացվելու կամ չեղարկվելու, ապա հարաբերությունների ի՞նչ բարելավման մասին կարող է լինել խոսքը», - հարցադրում հնչեցրեց Ph.D., Forbes, The National Interest և The American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը՝ հավելելով, որ թեպետ ԱՄՆ նախագահական պետություն է, սակայն Դոնալդ Թրամփի ձեռքերը կապված են, և նա առանց Կոնգրեսի հավանության չի կարող չեղարկել ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցները:

Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» Արեգ Գալստանի և ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Թրամփ հանդիպումը G20 գագաթաժողովին. տարածաշրջանային ակնկալիքներ և հնարավոր զարգացումներ» թեմայով:

Համբուրգում  ՌԴ նախագահի հետ 2 ժամ 15 որպե տևած հանդիպումը Դոնալդ Թրամփը որակել էր «ցնցող» և հայտարարել, որ Պուտնի հետ պայմանավորվել են Սիրայում հրադադարի հաստատման վերաբերյալ, որը բազմաթիվ կյանքեր կփրկի: «Այժմ ժամանակն է առաջ շարժվել Ռուսաստանի հետ կոնստրուկտիվ աշխատանքի հարցում», - գրել էր ԱՄՆ նախագահը: Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ Թրամփի հարցերին իր պատասխաններն ընդունվել են ամերիկյան կողմում: Նա հույս է հայտնել, որ այժմ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման շանս է առաջացել:

Գալստյանի խոսքով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր քաղաքական համակարգեր ու որոշումների կայացման մեխանիզմներ ունեցող պետություններ են: “Ռուսաստանում, եթե նախագահի դրական վերաբերմունքը այս կամ այն պետության նկատմամբ նշանակում է ՌԴ-ի դրական վերաբերումնքը, ապա ԱՄՆ-ում այդպես չէ: Այնտեղ որոշումների կայացման ավելի դժվար մեխանիզմ է գործում, և նախագահի դրական վերաբերմունքը դեռևս կարող է չարտահայտել պետության վերաբերմունքը”, - ասաց նա՝ հավելելով, որ Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքներից դեռևս մեծ ակնկալիքներ չետք չէ ունենալ, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար Թրամփը պետք է դեմ գնա Կոնգրեսում ոչ միայն դեմոկրատներին, այլև հանրապետականներին:

«Ուստի ԱՄՆ ներքին քաղաքականության մեջ պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենա, որպեսզի դա հանգեցնի Ռուսաստանի նկատմամբ պետության վերաբերմունքի փոփոխության, այն է՝ երկու պետությունների հարաբերություննրում դրական զարգացումների», - ասաց Գալստյանը:

Նրա խոսքով, տարածաշրջանային համատեքստում Ռուաստան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի դրական փոփոխությունները պոզիտիվ ֆոն են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման համար: «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հանդիսանում են ԵԱՀԿ Մինսխի խմբի համանախագահներ, ուստի այս պետությունների հարաբերությունների նորմալացումը կարևոր է ԼՂ հակամարտության համար: Սակայն պետք է նշել, որ այժմ Հայաստանը, օգտագործելով պետական խողովակներն ու հայկական լոբիստական կառույցները, պետք է փորձի ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգ մտցնել իր շահերը և ակտիվացնել համագործակցությունը Միացյալ Նախանգների հետ», - ասաց Գալստյանը:

Փորձագետին անհասկանալալի է, թե ինչու անցած 10 տարիների ընթացքում Երևանն անտեսնում է ԱՄՆ-ից եկող ազդանշանները: «Դրանք են «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ու Լինսի հիմնդրամի միջոցով տրամադրվող ֆինանսավորման դադարեցումը և այլն: Պետք է այս ուղդղությամբ աշխատանք տանել, քանի որ պայմանավորված էներգոռեսուրսներով՝ ԱՄՆ-ն ավելի մեծ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա», - ասաց նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը տարածաշրջանում ավելի անկախ խաղացող է դիտարկում հենց Բաքվի, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է և ընկալվում է հենց եվրասիական իտեգրացիայի ու քաղաքականության համատեքստում:

Համաձայնելով բանախոսի կարծիքի հետ՝ Սուրեն Սարգսյանը շեշտադրեց, որ այժմ չի տեսնում ՀՀ-ի ու հայկական լոբիստական կառույցների կողմից գործադրվող հստակ լուրջ ջանքեր Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման համար:

Մյուս կողմից, նշում է փորձագետը, ԱՄՆ-ն թեպետ կարևոր դերակատարություն ունի ԼՂ հակամարտության գոտում ու կոնֆլիկտի կողմերից պաշտոնապես զենք չի վաճառում, սակայն դա իրականացվում է Իսրայելի միջոցով: «ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք տրամադրել Ադրբեջանին, քանի որ գոյություն ունի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որով արգելվում է հակամարտության կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել: Սակայն ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զենքերը հայտնվում են Ադրբեջանում Իսրայելի միջոցով: ԱՄՆ-ն այդ տեխնոլոգիաները փախանցում է Իսրայելին, իսկ նրանք Ադրբեջանի հետ մեծ զենքի գործարքներ են իրականացնում»,- ասաց Սարգսյանը:

«Բացի այդ ԱՄՆ-ն ամեն տարի Ադրբեջանին ևս ռազմական աջակցություն է ցուցաբերում՝ Կոնգրեսին հղած նախագահի նամակով շրջանցելով 907 բանաձևը: Այդ աջակցությունը զենքի տեսքով չէ, այլ ադրբեջանական սպաները ռազմական կրթություն են ստանում ԱՄՆ ուսումնական հաստատություններում: Սա իրակակացվում է մի պայմանով, որ նրանք այդ հմտությունները չեն կիրառելու հակամարտության գոտում: Սակայն պետք է այստեղ հիշեցնեմ, որ անցյալ տարի ապրիլյան ռազմական բախումների ժամանակ Թալիշի ուղղության վրա հայկական ուժերը ոչնչացրել էին երկու ադրբեջանցի հատուկ ջոկոտայինների, որոնք հետո պարզվեց , որ ռազմական կրթություն էին ստացել հենց ԱՄՆ-ում», - հիշեցրեց Սարգսյանը:

Նրա խոսքով, վերոնշյալը բավական է, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբիստական կառույցները մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի 907 բանաձևի նախկին դերն ու նշանակությունը վերականգնվի: «Այս, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ պետք է մեծ ջանքեր գործադրել», - եզրափակեց նա:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ