«Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները խորհրդարանական ընտրություններին»
07.07.2017
12:00
Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ Հայաստանում 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 165 «ֆիկտիվ ընտրողների» դեպք:

Մոնիտորինգը իրակացրել էԹրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, որի վերաբերյալ հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոնում» ասուլիսով հանդես եկավ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Քվեարկած և չքվեարկած քվեաթերթիների թիվը պետք է հավասար լինի ընտրատեղամասի ընտրողների թվին: Վավեր և անվավեր քվեաթերթիկների թիվը քվեատուփում պետք է հավասար լինի գրանցամատյաններում ստորագրությունների թվին, որը ընտրողը ստորագրում է  մինչև ընտրելը: Եթե դրանք տարբերվում են, նշանակում է  պետք է ուշադրություն դարձնել»,-ասում է Հոկտանյանը և նշում, որ մոնտիորինգի ընթացքում մի շարք անճշտություններ են վեր հանվել:

Հոկտանյանը ընդգծում է, որ 2017թ. խորհրդարականա ընտրություններին, ինչպես և նախորդ համապետական ընտրություններին գրանցվել են հասցեների հետ կապված անճշտություններ:

«Ի տարբերություն 2015 թ. հանրաքվեի՝  2017 թ. ընտրություններին ավելացել է 47, 165 նոր հասցե, բայց միևնույն ժամանակ 43 003 հասցե այլևս չկա: Մենք սա տրամադրել էինք կուսակցություններին, որպեսզի իրենք ուշադրություն դարձնեին այդ ֆիկտիվ հասցեներին: Հասցեների հետ կապված անճշտությունները խորքային չենք ուսումնասիրել քանի որ ծրագիրը այն հնարավորությունը չէր տալիս հասցնեերը ճշտելու համար, իսկ եթե առանձին ուսումնասիրեինք, դա մեզնից 4-5 ամսվա աշխատանք կպահանջեր»,-ասում է Հոկտանյանը:

Մոնիտորինգի շրջանակում գնահատվել է նաև քվեարկության արագությունը:

«Մենք հաշվել ենք ընտրատեղամասերում մեծ հերթերի ժամանակ, թե կես ժամում քանի մարդ է քվեարկում ու քվեաթերթիկ գցում քվեատուփը: Լավագույն դեպքում  50 վայրկյան է տևում այդ քվեարկությունը, այսինքն նույնականացման սարքով անցնելը,  գրանցամատյանում ստորագրելը, քվեախցիկում քվեարկելը, դրոշմանիշ կպցնելը ու քվեաթերթիկը  քվեատուփի մեջ գցելը: Սակայն գրանցվել է նաև 181 ընտրատեղամաս, որտեղ քվերակության 50 վայրկյանի արագությունը գերազանցել են»,-ասաց Հոկտանյանը:

Նա նշում է, որ քվեարկության 12 ժամերի ընթացքում յուրաքանչյուր ընտրատեղամասում, ըստ ստանդարտների, պետք է քվեարկի 2000-ից ոչ ավելի մարդ, սակայն այս պարագայում որոշ ընտրատեղամասերում նույնպես թողունակությունը անցել է:

«3 ժամում 500-ից ավելի մարդ չի կարող գնալ ընտրատեղամաս, եթե ողջ օրվա ընթացքում 2000 մարդ պետք է քվեարկի այդ ընտրատեղամասում,   բայց գրանցվել է 46 ընտրատեղամաս, որտեղ 3 ժամում 500-ից ավելի մարդ է քվեարկել»,-ասաց Հոկտանյանը:

Անդրադառնալով ընտրողների մասնակցության և քաղաքական ուժերի ստացած ձայների միջև կոռելյացիային՝ Հոկտանյանը ընդգծեց. «Նախորդ ընտրություններին ավելի շատ Սերժ Սարգսյանը ձայն էր ստանում այն ընտրատեղամասերում, որտեղ մասնակցությունը բարձր էր, որտեղ քիչ էր մասնակցությունը, այնտեղ ձայներն ավելի քիչ էին լինում: Նույն կոռելյացիան կար հանրաքվեի ժամանակ «այո»-ի կողմնակիցների մոտ: Իսկ այս անգամ խորհրդարանական ընտրություններին այդպիսի մաքուր կոռելյացիաներ չկային»,- հավելեց Հոկտանյանը:  

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Ապրիլի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս «Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ» թեմայով:
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ