«Համայնքների խոշորացում. ավելի արդյունավետ կառավարու՞մ, թե՞ նոր մարտահրավերներ»
07.07.2017
13:00
2011թ․ նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը, որի նպատակն է փոքր և թույլ համայնքները միավորել խոշոր համայնքի կազմում և ձևավորել տեղական ինքնակառավարման նոր մոդել։

Հայեցակարգի համաձայն համայնքի կենտրոնը պետք է զբաղեցնի կենտրոնական դիրք, ունենա առնվազն 3000 բնակիչ և կրի տրանսպորտային հանգույց, որը կկապի բնակավայրերը հիմնական ճանապարհներին:

Չնայած այն հանգամանքին, որ խոշորացման գործընթացը մի քանի տարի է ընթանում է, սակայն նոր խոշորացող համայնքներում գործընթացի նկատմամբ դժգոհությունները չեն դադարում:

2017թ. ի թիվս այլ համայնքների նախատեսված է խոշորացնել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքը, նրա մեջ ընդգրկելով շրջակա Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ գյուղերը:

Վերոհիշյալ համայանքների ներկայացուցիչներն էլ դժգոհություններ ու մտավախություններ ունեն խոշորացման գործընթացի հետ կապված: 

«Մեդիա կենտրոնը» հուլիսի 7-ին Գյումրիում հանրային քննարկում էր կազմակերպել պատասխանատու պաշտոնյաների և գործընթացի վերաբերյալ մտահագություն հայտնող համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:  Քննարկումը կրում էր «Համայնքների խոշորացում. ավելի արդյունավետ կառավարում  և մարտահրավերներ» խորագիրը: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրեց համայքների խոշորացման նպատակներն ու այն դրական արդյուքները, որոնք ըստ պաշտոնիայի գրանցվել են արդեն խոշորացված համայանքներում:

ՀՀ Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը նախ անդրադարձավ համայնքներում տիրող դժգոհությունների խնդիրն, նշելով, որ դժգոհողները հիմնականում այն համայնքապետերն են, որոնք խոշորացումից հետո այլևս չեն աշխատելու: 

«Եթե նույնիսկ  բնակիչների շրջանում դժգոհություններ կան, ապա չեմ կարծում որ նրանք տեղեկացված են ու իրենց մոտ քննարկվել է խոշորացման դրական ու բացասական կողմերը»,-նկատեց Արամ Անտոնյանը՝ հավելելով, որ խոշորացված համայանքների դրական փորձը խիստ ակնառու է և այդ պարագայում բնակիչները հազիվ թե դժգոհելու առիթ ունենան:

Պաշտոնյաների լավատեսություները չէին կիսում քննարկմանը ներկա համայանքապետերը, մասնավորապես իրենց ակտիվ դիրքորոշումն էին հայտնում Բասենի ու Արևիկի համայանքապետերը: 

Պաշտոնյանների կողմից հնչեցված այն մեղադրանքին, թե հիմնականում դժգոհ են այն համայնքապետերը, որոնք զրկվելու են այդ պաշտոնից, Բասենի  գյուղապետ Համլետ Պետրոսյանը արձագանքեց, որ նույնիսկ այդ կտրվածքով եթե խնդիրը դիտարկենք, ապա դժգոհելու տեղ կա, քանի որ խախտվում է իրենց սահմանադրական իրավունքը: Քանի որ իրենք համայանքի բնակիչների կողմից  ընտրվել են 4 տարի ժամկետով, սակայն 5 ամիս անց կառավարությունը դադարեցնում է իրենց լիազորությունները:

Սեփականության իրավունքի խնդիր, որոշումների վրա ազդելու անկարողություն:

Խոշորացման հետ կապված ամենաֆունադամենտալ խնդիրները  Համլետ Պետրոսյանը համարում է ապագայում որոշումների կայացման մեխանիզմի վրա փոքր համայնքների ազդեցության գրեթե բացակայությունը և համայնքային սեփականության տնօրինման հետ կապված հնարավոր կամայականությունները:

«Մեզ մտահոգողն այն է, որ համայնքի սեփականությունը կխոշորանա։ Սա մեզ համար շատ վտանգավոր է ․մեր համայնքի հիմնական սեփականությունն արոտավայրերն են, հողը, հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն են։ Եթե համայնքը խոշորացվեց, ամեն ինչ կենտրոնացավ Ախուրյանում, ավագանու անդամների մեծ մասն էլ Ախուրյանից ընտրվեցին։ Եվ եթե նրանք մեր գյուղի բնակչի կարծիքն առանց հաշվի առնելու վարելահողերը, արոտավայրերն իրենց ձևով տան վարձակալության ու հաշվի չառնեն մեր ցանկությունները, մեր կարծիքը, ի՞նչ ենք անելու: Եղել են դեպքեր, երբ ես ավագանու նիստ եմ հրավիրել ու դեմ են եղել գյուղի կենտրոնում հողակտորը տալ սպասարկման օբյեկտ սարքելու համար։ Էս դեպքում շատ հանգիստ կարող են հաշվի չառնել մեզ, չհարցնեն՝ բնակիչները ուզո՞ւմ են, թե՞ ոչ», -դժգոհեց Բասենի համայնքապետը:

Միժամանակ Համլետ Պետրոսյանը կողմ արտահայտվեց կառավարման խոշորացմանն ու ֆինանսների կենտրոնացմանը, սակայն կրկնեց, որ համայնքային սեփականությունը խոշորացնելու դեմ է :

«Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը կիսեց Բասենի համայնքապետի մտահոգությունները, նշելով որ ՀՀ Սահամանդրությունը երաշխավորում է սեփականության իրավունքը և կառավարությունը պետք է հետևի դրան.

«Արդեն խոսք է գնում մի քանի համայնքներում 2- 3 հազար հեկտարներով հող գնելու կամ վարձակալությամբ վերցնելու, դրանք օգտագործելու մասին, որը պետք է լինի տեղի բնակչության հերթական արտագաղթի հաշվին կամ տեղի բնակչությունը վերածվելու է պարզապես աշխատուժի։ Եթե հիմա ինքն է համարվում տերը, հետո մի բիզնեսմենի մոտ համարվում է աշխատող։ Մենք էս եղանակով Հայաստանի Հանրապետությունում ձևավորելու ենք մինիմում ֆեոդալական կարգեր, եթե չասեմ ստրկատիրական»: 

Դժգոհություններին փորձեց պատասխանել  ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Վերջինս խորհուրդ տվեց, որ օրինակ Բասենից, որպես ավագանու անդամ առաջադրեն ոչ թե 7-8 հոգու, որոնք կմրցակցեն միմյանց հետ, այլ այնպիսի անձի, որը կկարողանա մրցակցել ու տեղ գրավել խոշորացված համայնքի ավագանու կազմում։

Խոսելով այդ ոլորտում միջազգային փորձի մասին Աշոտ Գիլոյանը շեշտեց, որ այսպիսի դեպք չկա, որ այս ռեֆորմը 6-7 տարի ձգձգվի, միայն Հայաստանում է այսքան երկար տևել: Պաշտոնյան միաժամանակ վստահեցրեց, որև խոշորացումով պետությունը համայնքներին հատկացվող գումարների հաշվին ոչ մի կոպեկ չի տնտեսելու:

«Ռեֆորմը բոլորվին չի ենթադրու որևէ մի հանրային ծառայություն մատուցող հիմնարկի խոշորացում, խոշորացումը վերաբերվում է միայն համայնքապետարաններին»,-մասնավորապես նկատեց Աշոտ Գիլոյանը:

Իրավապաշտպան Սերյան Մարտիրոսյանը հղում կատարեկով օրենքի տառին, շեշտեց, որ պետք է առավելագույնս ժողովրդին իրազեկել իրեն վերաբերվող գործընթացների մասին:

«Այդ մասին գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, խոշորացման հայեցակարգի մեջ, սակայն որևէ բան չի արվել: Կառավարությունը վարչահրամայական ոճով է մոտենում խնդրին, սա ավտորիտար մոտեցում է»,-նշեց Սերյան Մարտիրոսյանը՝ հավելելով,-«Հարկավոր է կանգ առնել: Մեր կազմակերպությունով ուսումնասիրություններ ենք իրականացրել, բացարձակ անիրազեկություն է տիրում: Սահմանադրության մեջ խոշորացում բառ չկա, միավորում է, այդ ո՞վ է որոշում, որ պետք է ոչ թե 2 համայնք միավորվեն, այլ՝ 8 համայնք»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ