«Դե յուրե և դե ֆակտո սահմանադրական կարգերի հակասությունը»
04.07.2017
13:00
Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահանադրության օրն է: 1995թ. հուլիսի 5-ին նորանկախ Հայաստանն առջին անգամ համաժողվրդական հանրաքվեի միջոցով ընդունեց իր առաջին Սահմանդարությունը:

Այն ամբողջ պատմության ընթացքում փոփոխությունների է ենթարկվել 2 անգամ՝ 2005թ. և 2015թ.: Վերջին հանրաքվեով ՀՀ Սահմանադրությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների, և եթե 1995թ. մենք որպես պետական կառավարման մոդել ընտրեցինք կիսանախագահական հանրապետությունը՝ նախագահի ուժեղ ինստիտուտով, ապա 2015թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանը անցում կատարեց մաքուր խորհրդարանական կառավարման մոդելի: 

Մեր խնդիրը սահմանադրության մեջ չէ, այլ սահմանադրության տեքստով սահմանաված խաղի կանոններին չհետևելու մեջ է:

Մեդիա կենտրոնում հուլիսի 4-ին տեղի ունեցած «Դե յուրե և դե ֆակտո սահմանադրական կարգերի հակասությունը» խորագրով քննարկման ընթացքում բանախոսներ սահմանադրագետ Արմեն Մազմանյանը, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը և  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը իրենց կարծիքները ներկայացրեցին թեմայի վերաբերյալ:

Բանախոսներն ընդունում են, որ ՀՀ Սահմանադրությունը խնդիրներ ունի իրական կյանքում կիրառաության առումով, որի համար իրենց մեղքի բաժինն ունեն թե իշխանությունները, և՝ թե հասարակությունը: Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը այդ հակասությունը բացատրում է նաև այն հանգամանքով,  որ մեր հանրությունը դեռևս պատրաստ չէ առաջնորդվել այդ հանրային պայմանագրով:

«Սահմանադրությունը հանրային գիտակցության մեջ, որպես հանրային պայմանագիր, որը բխում է մեր բոլորի շահերից, ցավոք սրտի արտացոլված չէ և չի ընկալվում»,-նշում է Արմեն Մազմանյանը՝ հավելելով, որ սահմանդրության  հանրային իրական պայմանագիր չդառնալը ոչ թե սահմանդրության խնդիրն է, այլ պայմանավորված է հասարակական- քաղաքական գիտակացության և գործընթացների զարգացումների դինամիկայով:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով 2015թ. սահմանադրական փոփոխությունների ընթացքում «Ոչ»-ի շարժման կազմակերպիչներից էր և դեմ էր սահմանադրության փոփոխությանը,  ՀՀ Սահմանադրության նորմերի կիրառության հետ կապված  խնդիրների պատճառը հիմնականում քաղաքական ոլորտում է տեսնում: Վերջինս այդ խնդիրները դիտարկեց նոր ընդունված սահմանադրության համատեքստում:

«2015թ. ՀՀ Սահմանադրությունը փոխեցին ոչ թե ժողովրդավարությունը զարգացնելու կամ երկրի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար, այլ մեկ նպատակ կար և դա արվում էր մեկ մարդու համար, այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն էր»,- ասում է քաղաքագետը:

Նա մտավախություն ունի, որ ՀՀ իշխանությունները սահմանադրությունը փոխել են միայն այն պատճառով, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա երրորդ անգամ հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնոնին:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը մարդու իրավունքների հիմնավոր պաշտապանության համատեքստում, նշում է, որ իրականում միայն քաղաքական իրավունքների պաշտպանությունը՝ խոսքի իրավունք, հավաքների ու ասոցացիաներ կազմակերպելու ու կազմելու իրավունքներ, ավտոմատ կերպով չի կարող հանգեցնել սոցիալական իրավունքների պաշտպանությանը:

«Քաղաքական իրավունքների առումով բալանասավորված ու գուցե մի քիչ ավելի լավ իրավիճակ ունենք այս սահմանադրությամբ, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր սոցիալական խնդիրների մասով՝ տնտեսական բարիքների բաշխում և այլն, որևէ բալանս չկա: Կարելի է պատկերացնել, որ օլիգարխիկ համակարգը շարունակական կմնա, եթե խոսքի ազատություն էլ ունենաս և նույնիսկ ընտրության իրավունք»,- ասում է Արտակ Կիրակոսյանը: Վերջինս բերում է Վրաստանի ու Մոլդովայի օրինակ, որտեղ քիչ թե շատ տեղ են ունենում ազատ ու արդար ընտրություններ, սակայն դրանով չի լուծվել սոցիալական խնդիրների պաշտպանության և երկրի զարգացման խնդիրները:

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը չհամաձայնվելով վերոհիշյալ կարծիքի հետ, նշում է, որ սոցիալական իրավունքների իրացումը սերտորեն կապված է քաղաքական իրավունքների իրացման հետ: Նրա կարծիքով խնդիրը սահմանադրության մեջ չէ, այլ սահմանադրության տեքստով սահմանաված խաղի կանոններին չհետևելու մեջ է:

«Ի՞նչ սոցիալ-տնտեսական զարագացման մասին կարող ենք խոսել, երբ մենք չունենք անկախ դատարաններ, չունենք իշխանության ճյուղերի հստակ տարանջատում: Տնտեսական զարգացումը մեր պարագայում անմիջականորեն բխում է քաղաքական ինստիտուտների զարգացվածությունից»,- մասնավորապես նշեց Արմեն Մազմանյանը:

Արմեն Գրիգորյանը այսօր ֆունդամենտալ խնդիր է համարում սահմանադրության միջոցով իշխանության կողմից վերարտադրության խնդիր լուծելը:

«Ցանկացած ժողովրդավարությունը ինքը դինամիկ է և զարգացող հասարակություններում ամենակարևոր բաներից մեկն այն է, որ իշխանություն է փոխվում, նույնիսկ եթե որոշակի հաջողությունների է գրանցում այդ իշխանությունը, փոփոխության հնարավորություն կա», -նշում է Արմեն Գրիգորյանը:

Քաղաքագետն համոզված է, որ Հայաստանի խնդիրները գալիս են մի կետից, որից կարող է բխել տարբեր ինստիտուտների արդյունավետ աշխատանքը, իսկ այդ կետը ազատ ու արդար ընտրությունների պակասն է:

«Ազատ ու արդար ընտրությունների պակասը բերում է իշխանության մոնոպոլիզացիայի», -կարծիք է հայտնում Արմեն Գրիգորյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ