«Կառավարության 5-ամյա ծրագիր. նոր հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ
Հունիսի 27, 13:00

Հունիսի 27-ին  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության 5-ամյա ծրագիր. նոր հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ» թեմայով: 

Քննարկման բանախոսներն էին տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ ՀՀ կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագրին՝ Հայկ Գևորգյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության ներկայացուցիչներն այն գնահատում են հավակնոտ, սակայն ինքն այդ ծրագրում որևէ հավակնոտություն չի տեսնում: Մյուս կողմից, տնտեսական լրագրողի կարծիքով, Հայաստանի տնտեսության յուրահատկությունն այն է, որ այն շատ զգայուն է արտաքին գործոնների նկատմամբ, և դրանց դրական կամ բացասական փոփոխությունը կառավարության կամքից անկախ կարող է համապատասխան կերպով ազդել երկրի զարգացման տեմպերի վրա:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ