«Կառավարության 5-ամյա ծրագիր. նոր հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ
27.06.2017
13:00
Հունիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության 5-ամյա ծրագիր. նոր հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ ՀՀ կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագրին՝ Հայկ Գևորգյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության ներկայացուցիչներն այն գնահատում են հավակնոտ, սակայն ինքն այդ ծրագրում որևէ հավակնոտություն չի տեսնում: Մյուս կողմից, տնտեսական լրագրողի կարծիքով, Հայաստանի տնտեսության յուրահատկությունն այն է, որ այն շատ զգայուն է արտաքին գործոնների նկատմամբ, և դրանց դրական կամ բացասական փոփոխությունը կառավարության կամքից անկախ կարող է համապատասխան կերպով ազդել երկրի զարգացման տեմպերի վրա:

«5 տոկոս ՀՆԱ-ի աճ ապահովելու համար պետք չէ անել ոչինչ: Օրինակ՝ մենք 2012 թ. ունեցել ենք 7.2 տոկոս աճ, ու սա այն դեպքում, որ կառավարությունը ոչ մի բարեփոխում չէր անում: Ի՞նչ էր տեղի ունեցել, ուղղակի կտրուկ աճել էին մասնավոր տրանսֆերները Ռուսաստանի և կտրուկ աճել էր միջազգային շուկայում պղնձի գները: Ոչինչ չէր արվել, ոչ մի բարեփոխում՝ ոչ կոռուպցիան էր հաղթահարվել, ոչ տնտեսությունն էր ապակենտրոնացրել, ոչ դատական համակարգն էր բարեփոխել… 5 տոկոս աճի թիրախ դնելով, ըստ էության, կառավարությունն ասում է, որ ես ոչինչ չեմ անելու, դուք ձեր հարցերը լուծեք»,-  նկատեց Հայկ Գևորգյանը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, անդրադառնալով կառավարության նախանշած տարեկան 5 տոկոսանոց տնտեսական աճի տեմպերին, տնտեսագետը  հաշվարկներ ներկայացրեց, ըստ որոնց, տնտեսական աճի տեմպերով 5 տարի հետո մենք ունենալու ենք մոտ 14 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ՀՆԱ: Սա այն դեպքում, երբ միջազգային տարբեր փորձագիտական կառույցների գնահատականներով ու կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թ. կազմելու է 12.5 մլրդ: Միաժամանակ տնտեսագետը ներկայացրեց, թե ինչպես տնտեսական այդ աճը կանդրադառնա միջին վիճակագրական քաղաքացու վրա.

«Եթե մենք պայմանականորեն ՀՆԱ-ն բաժանենք 3 մլն մարդու վրա, ապա մեր կյանքի որակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հաշվով կհասնի մոտավորապես 4.5 հազար ԱՄՆ դոլարի: Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին մոտ 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի աճը մեր բնակչության համար կապահովի գրեթե 1000 ԱՄՆ դոլարանոց մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը սրան պեսիմիստորեն է մոտենում, քանի որ նման ցուցանիշներ ապահովելը լինելու է բավականին բարդ:

«Յուրաքանչյուր տարվա 5 տոկոսի վրա հաջորդ տարի 5 տոկոս աճ ցույց տալը լինելու է շատ ավելի բարդ: Կուտակային աճ կոչեցյալը 5 տարիների կտրվածքով դառնալու է 35 տոկոս»,-նկատում է տնտեսագետը:

Բանախոսները, անդրադառնալով կառավարության և ՀՀ նախագահի կողմից նախանշված Doing business-ի վարկանիշային աղյուսակում առաջատար դիրքեր զբաղեցնելուն, նշեցին, որ այդ աղյուսակում առաջխաղացումը ամենևին էլ չի նշանակում կենսունակ տնտեսություն ունենալ:

«Մենք այդ ցանկում արդեն այժմ հարևաններ ենք Բելգիայի, Իտալիայի հետ, նույնիսկ առաջ ենք շատ առաջատար երկրներից: Սակայն դա ոչ մի էական ազդեցություն չի ունենում տնտեսության վրա: Օրինակ՝ ձեռնարկությունների էլէկտրացանցերին միանալու ժամկետը այսօր կազմում է, ենթադրենք, 5 օր, ու մենք դարձնում ենք 2 օր, Doing business-ում առաջխաղացում ես ունենում, դրանից ի՞նչ է տնտեսությունն էականորեն շահում է, իհարկե՝ ո՛չ, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում »,- նշեց Հայկ Գևորգյանը:

Վիլեն Խաչատրյանը, անդրադառնալով թեմային, իր հերթին նկատեց. «Միայն Doing business-ով կողմնորոշվել և դնել որպես երկրի զարգացման չափանիշների հիմքում, ճիշտ չէ: Օրինակ՝ մրցունակության զեկույցներում մեր դիրքերը բավականին վատ են, ինչու դրած չէ, որ այդտեղ հասնենք առաջատար երկրներին»:

Անդրադառնալով աղքատության ցուցանիշի կրճատման խնդրին՝ Վիլեն Խաչատրյանը նշեց, որ իր հաշվարկներով կառավարությունն իր առջև, ըստ էության, նպատակ է դրել աղքատության ցուցանիշը կրճատելով հասցնել այն մակարդակին, որին մենք մոտեցել էինք 2008-2009 թթ.-ին: 

«Սակայն այժմ այդ թվականների հետ համեմատ հսկայական տարբերություն ունենք, եթե մենք այդ ժամանակ ունեինք 1.5 մլրդ դոլարի պարտք, ապա ես կանխատեսում եմ, որ 2022-ին ունենալու ենք 7-ից 8 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող պարտք: Սա նշանակում է, որ մենք առաջիկա տարիներին մեր պարտքի շեմը լուրջ իջեցնելու ենք, իսկ դա նշանակում է աճի ավելի բարձր տեմպեր: Բայց մենք սովորաբար ամեն տարի ավելի շատ պարտք ենք վերցնում, քան աճ ենք ապահովում: Սա կատաստրոֆիկ վատ իրավիճակ է»,- նկատեց տնտեսագետը: 

Հայկ Գևորգյանն իր հերթին նշում է, որ աղքատության նվազեցմանը կարելի է հասնել ոչ միայն բնակչության եկամուտների ավելացման շնորհիվ, այլ նաև համաշխարհային շուկայում պարենամթերքի գների նվազման:

«Եթե կառավարությունը էլի ոչ մի բան չանի, պարենամթերքի գները նվազեն շուկայում, ապա աղքատությունը կնվազի: Նույնիսկ այս առումով եթե ցանկանում ենք աղքատության նվազում, պետք է պայքարենք մոնոպոլիաների դեմ, որպեսզի պարենամթերքի գները նվազեն, որը անմիջականորեն ազդում է աղքատության ցուցանիշի նվազման վրա»,-ասաց Գևորգյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ