«Ադրբեջանն ընտրել է հյուծող պատերազմի ռազմավարությունը». փորձագետներ
21.06.2017
14:00
Լեռնային Ղարաղաբի հակամարտության գոտում փխրուն իրավիճակը շարունակելու է պահպանվել:

Կոնֆլիկտի կարգավորման տեսանկունից դրական տեղաշարժեր մոտ ապագայում դժվար է ակնկալել: Ադրբեջանը չի փոխելու շփման գծում իրավիճակի պարբերաբար սրման ռազմավարությունը, եթե Հայաաստանը ռազմաճակատում և միջազգային հարթակներում փոփոխություններ չկատարի իր գործողություններում: Այս կարծիքին են ԼՂ համակարտության կարգավորման բանակցային գործընթացն ուսումնասիրող փորձագետները: 

Ադրբեջանը վարում է սադրանքներով լի կոշտ քաղաքականություն, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով,  Հայաստանը պետք է սովորի պատերազմական վիճակին, որը պարբերաբար սրվում ու թուլանում է:

«Սակայն բացի ռազմաճակատում իրավիճակից, մենք պետք է հստակ քայլեր կատարենք միջազգային հարթակներում, մասնավորապես արդյունավետ աշխատենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ», - ասաց նա՝ հիշեցնելով, Մինսկի խմբի մայիսի 18-ի հայտարարությունը, որն ըստ քաղաքագետի, բավականին հասցեական էր, քանի որ հստակ նշվեց, թե ով է առաջին կրակողը:

«Այս անգամ առաջինը խոսվեց Ադրբեջանի սխալների մասին: Համանախագահող երկրները պետք է սկսեն նաև դատապարտող հայտարարություններով հանդես գալ, հստակ ասելով՝ ո՞վ է կրակողը: ԵԱՀԿ Մինսկի խումբը սա պետք է անի, ոչ թե մեր, այլ իր հեղինակությունը չկորցնելու համար»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա խասքով Հայաստանը ճիշտ քայլ է կատարում, երբ արտգործնախարարի մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում է բացի հայտարարություններից իրականացնել Բաքվին զսպելու կոնկրետ գործողություններ:

«Մեդիա կենտրոնում» մայիսի 21-ին Ստեփան Գրիգոյանի,  «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանի և ԱՄՆ-ից քննարկմանը միացած բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Պատերազմը զսպելու փո՞րձ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության շեշտադրումները» թեմայով:

Քննարկման մասնակից Կարեն Վարթանեսյանն իր խոսքը սկսեց հայտարարությամբ, որ հայ-ադրբեջանական պատերազմը չի ավարտվել, և դրա ապացույցը միայն ապրիլյան պատերազմը չէ:

«Դեռևս 2014 թվականի օգոստոսի իրադարձություններից հստակ հասկանելի էր, որ Ադրբեջանն ընտրել է ռազմական գործողությունների ճանապարհը, որը սադրանք անվանել էլ չի կարելի», - ասաց նա՝ հավելելով, որ ապրիլյան ռազմական բախումներից հետո շփման գծում բավականին աշխատանքներ են տարվել, սակայն դրանք հիմնականում դիվերսիոն ներթափանցման փորձեր կանխարգելելու համար են:

Հրետանային հարվածներից տեսախցիկները և այլ մյուս մեխանիզմները չեն պաշտպանի:, արձանագրեց նա:

Առաջնագծի կահավորման և վերազինման արդյունքում,ըստ փորձագետի, այժմ հայկական կողմն մենք ավելի վաղ է արձանագրում հակառակորդի զորքերի տեղաշարժը:

«Սա կարևոր է, քանի որ այս տարվա փետրվարի 25-ի դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանն այլևս նման փորձ չի արել: Սակայն սա դեռ չի նշանակում, որ մենք 100 տոկոսով պաշտպանված ենք, քանի որ երկու կողմերն էլ իրենց հնարավորությունները զարգացնում են»,- ասաց փորձագետը:

Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ այժմ Ադրբեջանն առաջնորդվում է ոչ թե դիվերսիոն ներթափանցման փորձերով, այլև օգտագործում է հրետանային միջոցներ:

Նրա խոսքով, Ադրբեջանն ընտրել է հյուծող պատերազմի ռազմավարությունը, որում Հայաստանն իր հույսը պետքէ դնի միայն իր զինված ուժերի ու տնտեսական զարգացման վրա:

«Լայնածավալ ռազմական գործողությունների Ադրբեջանը չի գնա, նման ռիսկի չի գնա, քանի որ իրենց նավթուղին մեր սահմանից 20 կմ հեռավորության վրա է: Եթե սկուտեղի վրա Արցախը մատուցենք Ադրբեջանին, չի հրաժարվի, սակայն լայնամասշտաբ պատերազմ չի լինի, թեպետ կարող են լինել ավելի խոշոր ռազմական գործողություններ, ինչպես ապրիլին էր»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Տեսազանգով ԱՄՆ-ից քննարկմանը միացած բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը համակարծիք էր բանախոսների հետ, որ Ադրբեջանն ընտրել է հյուծող պատերազմի ռազմավարությունը:

«Այն կշարունակի գործել, վնաս հասցնել հայկական կողմերին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել քայլեր իրավիճակի փոփոխման ուղղությամբ», - ասաց նա՝ հավելելով, որ իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կսկսի հասկանալ, որ իր վարած քաղաքականությունն իրեն սպառել է և այլևս հաջողություն չի բերում: 

«Բաքվի պատկերացնումն այն է, որ ինքը կարող ենք լուրջ վնասներ պատճառել հայկական կողմին և ցույց տալ, որ կարող է շարունակել այդ ուղին: Ալիևի շրջապատին թվում է, թե ուժային առավելությունն իրենց առավելություն է տալիս, այս կարծրատիպը պետք է անպայման կոտրել: Հակառակորդը պետք է հասկանա, որ իր արարքները նաև իր վրա կարող են հետևանք թողնել: Ադրբեջանի վերաբերմունքը բանակցային գործընթացի նկատմամբ կարող է փոխվել օրինակ, եթե Բաքուն տարածքային կորուստներ ունենա»,- եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ