«Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ»
22.06.2017
13:00
«Մեդիա կենտրոնում» հունիսի 22-ին տեղի ունեցավ քննարկում «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով:

Քննարկմանը որպես բանախոսներ մասնակցում էին փաստաբան Արա Ղազարյանը«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն

Մելիք Բաղդասարյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը:

Փաստաբան Արա Ղազարյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի հանգուցալուծումներ են ունենում լրագրողների նկատմամբ բռնության ու նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը:

«Եթե Էլեկտրիկ Երևանի մասին խոսենք, ապա, իհարկե, քրեական գործեր հարուցված են, քննություն կատարվում է: Սակայն արդեն երկու տարի է անցել, երկու տարին ավելին է, քան ողջամիտ ժամկետը, սրանից ելնելով կարելի է ասել, որ քննությունը արդյունավետ չէ: Դրանք դեպքեր են, որոնք կատարվել են հանրության աչքի առաջ՝ լրագրողների ներգրավմամբ: Դա նշանակում է, որ այդ դեպքերը ֆիքսվել են: Դրանք առերևույթ կատարված իրավախախտումներ են, և պետք է որ դրանց բացահայտումը շատ արագ կատարվեր»,- նկատեց Արա Ղազարյանը:

Նա հավելեց, որ երկու տարի ունենալով 20-ից ավել դեպք, 4 դատական ակտ, որ տուգանքով է ավարտվել և 15-17 քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են, և այդ ընթացքում 1-2 քննչական գործողություն, այն էլ տուժողի հարցաքննություն, դա բավարար չէ:

Ղազարյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ում լրագրողների գործերի քննության պրակտիկային, նշեց, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, քանի որ առանձին վերցրած 1-2 գործ ուղարկելով ՄԻԵԴ դժվար է արդյունք ակնկալել: Վերջինիս կարծիքով՝ պետք է ուղարկվեն մի քանի տասնյակ գործեր, որպեսզի հստակ երևա, որ այդ խնդիրը համակարգային է:

Երկու դատական գործերում՝ դեկտեմբերի 2-ի և «Էլեկտրիկ Երևանի» գործերում ներգրավված լրագրող Թեհմինե Ենոքյանը, սեփական փորձից ելնելով, նշում է, որ հատուկ քննչական մարմինը զբաղված  է ժամանակ ձգելով:

«Էլեկտրիկ Երևանի գործով մենք դիմել ենք Եվրոպական դատարան և փորձում ենք ապացուցել, որ գործունեություն ծավալած վարչական մարմինը՝ հատուկ քննչական ծառայությունն անիմաստ գործունեություն է իրականացնում կամ ժամանակ է ձգում, և որևէ արդյունավետություն չկա նրա գործողությունների մեջ»,-ասաց Ենոքյանը:

Լրագրողը նաև զարմացած է, որ վարչական դատարանը շատ ուշ-ուշ է դատական նիստեր նշանակում. «Վարչական դատարանը մի պրակտիկա է ձեռք բերել, որ 4 ամիսը մեկ է դատական նիստ հրավիրում: Տարվա մեջ ընդամենը 3 նիստ ենք ունեցել, իսկ մինչդեռ մնացած դատական նիստերի հետ համեմատական տանելով կարող եմ ասել, որ ամիսը մեկ է նիստեր նշանակվում»:

Հրաչյա Պալյանը նշեց, որ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

«Բազմիցս մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարություններով , որով դատապարտել է լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և բռնության ցանկացած դեպք: Մենք մեր լիազորությունների շրջանակներում, այդ թվում նաև հուլիսյան դեպքերի առնչությամբ ունենք սեփական նախաձեռնությամբ սկսված ընթացակարգեր: Մեր լիազորությունների շրջանակներում ամփոփում ենք տվյալները և ներկայացնում ենք իրավապահ մարմիններին՝ իհարկե հետևողական լինելով դրա ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալով»,- նշեց Հրաչյա Պալյանը: 

Հայկուհի Հարությունյանը, խոսելով լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերջին տարիների դինամիկայից, նշեց, որ, ցավոք սրտի, Հայաստանում վերջին տարիներին բավականին տարածում են ստացել և դրա պատճառը, ըստ իրավապաշտպանի, անպատժելիության մթնոլորտի խրախուսումն է:

«Լրագրողի նկատմամբ հանդես բերվող վարքագիծը պետության կողմից կրում է դիտավորյալ ու միտումնավոր բնույթ: Վերջին երկու տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ այդ դրսևորումները կրում են կազմակերպված բնույթ, դրանք տեղի են ունենում ոստիկանության իմացությամբ, եթե ոչ ոստիկանության անմիջական մասնակցությամբ և նրանց հովանավորությամբ: Այսինքն՝ ոստիկանությունն ունի կամ ստանում է հրահանգ առաջինը թիրախավորել լրագրողներին և դրանով հանդերձ ոչնչացնել կարևորագույն ապացույցներ նաև մնացած իրավախախտումների վերաբերյալ: Ակնկալել, որ նման տեսակի վարքագծի դրսևորման արդյունքում քննությունը դատարանի առաջ կկանգնեցնի մեղավորներին, ուղղակի միամտություն է»,- նկատեց Հայկուհի Հարությունյանը:

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը գտնում է, որ լրագրողների գործունեությունը խոչընդոտվում է գրեթե ամեն օր, քանի որ պետական բարձրագույն մարմինները պարզապես չեն ցանկանում ինֆորմացիոն հասանելիություն ապահովել լրագրողների համար:

«Մենք ամեն օր ենք խոչընդոտների առաջ կանգնում: Մենք ամեն տարի հավատարմագրվում ենք ՀՀ կառավարության կամ ՀՀ նախագահի գործունեությունը լուսաբանելու համար, սակայն մեր ֆոտոլրագրողները անգործության են մատնված: Իրադարձությունները լուսաբանվում են իրենց լրատվական ծառայությունների կողմից: Մեզ տանում են ուղղակի որպես պրեսս տուր, մենք գնում ենք ուղղակի այն վայրը, որտեղ նախագահը կամ պետք է լինի, կամ արդեն եղել է. բուն ընթացքը չի լուսաբանվում ու նկարահանվում»,- նշեց Մելիք Բաղդասարյանը՝ հավելելով, որ դրա պատճառը ոչ միայն ինֆորմացիան ավելի ստերիլ պահելու ձգտումն է, այլ լրատվական ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը:   

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ