«Քարոզչության ազդեցությունը մեդիայում քաղաքացիական շարժումների համատեքստում»
20.06.2017
13:00
Հունիսի 20-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քարոզչության ազդեցությունը մեդիայում քաղաքացիական շարժումների համատեքստում» թեմայով:


Քննարկման բանախոսներն էին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

Թեմային անդրադառնալով մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախ մատնանշեց քարոզչության կարևոր դերակատարությունը բոլոր ոլորտներում:

«Քարոզչությունը հսկայական ազդեցություն ունի: Իզուր չէ, որ մոտ 60 տարի առաջ տարբեր երկրներում գոյություն ունեին քարոզչության նախարարություններ: Հիմա քարոզչությունը բացասական իմաստ է ստացել: Մենք կարող ենք դա կոչել մարքեթինգ, գովազդ, PR և այլն: Ընդհանուր առմամբ զանգվածային մեդիան հսկայական ազդեցություն ունի, և դա կարելի է տեսնել առնվազն ծախսվող ֆինանսներից: Իսկ դա նշանակում է, որ քարոզչությունը շատ արդյունավետ գործիք է»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը: 

Իսկ քարոզչությունը քաղաքացիական շարժումների համատեքստում, մեդիա փորձագետի կարծիքով Հայաստանի դեպքում շատ կարևոր է:

«Մենք հասարակություն ենք, որտեղ քաղաքացիական հասարակությունը ձևավորված չէ: Փաստացի 2010-ականներից նոր մեզ մոտ սկսել է ձևավորվել քաղաքացիական հասարակությունը, որպես քաղաքացիների ինքնակազմակերպան ու ինքնակառավարման ինչ-որ ձև: Եվ այստեղ մեդիաներն ու սոցցանցերը մեծ դեր ունեն, դրանք դարձան այն աղբյուրը, որոնց միջոցով մարդիկ գտնում էին համախոհներ և ինքնակազմակերպվում էին»,-ընդգծեց մեդա փորձագետը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենԼաուրա Բաղդասարյանը անդրադառնալով քարոզչության դրական ու բացասական ընկալումներին շեշտեց, որ միանշանակ գնահատականներ տալ պետք չէ:

«Քարոզչությունը դանակի նման մի բան է՝ կարող ես մարդ սպանել, բայց կարող ես նաև ինչ-որ օգտակար բան անել, օրինակ՝ հաց կտրատել: Նույնը վերաբերվում է նաև սոցիալական ցանցերի գնահատականին: Նույն այդ քաղաքացիական շարժումները տարածելու ու ավելի զանգվածային դարձնելու առումով սոցցանցերի հետ կապված երկու կարծիք կա՝ առաջինը՝ սոցիալական ցանցերը նվազեցնում են օֆլայն ակտիվությունը զանգվածների, որովհետև բավական է նստել սոցիալական ցանցերի դիմաց ու գրառումներ անել և դա որոշակի ինքնաբավարարման զգացողություն է առաջացնում մարդկանց մեջ: Նրանց մոտ փողոց դուրս գալու պահանջը նվազում է: Կա նաև հակառակ կարծիքը, որ առանց սոցիալական ցանցերի, որևէ մի քաղաքացիական շարժում, օրինակ, «ԷլեկտրիԵրևանը», հանարվոր չէր լինի մարդկանց մասնակցությունը հասցնել մինչև 20 հազարի»,-ասաց Լաուրա Բաղդասարյանը:

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը թեմայի առնչությամբ նշեց.«Քարոզչության մեջ Գեբելսից հետո որևէ նոր բան չի հորինվել: Հիմնական սկզբունքները դրել է Ռեյխի ինֆորմացիայի ու պրոպագանդայի նախարար Գեբելսը, որը տեղեկատվական պատերազմի որոշակի չափանիշներ է սահմանել: Հիմա փոխվել են մատուցման ձևերը»:

Խնդիրը դիտարկելով «ԷլեկտրիկԵրևան» քաղաքացիական շարժման համատեքստում, Դավիթ Ալավերդյանը նկատեց, որ վերջին ժամանակահատվածի գրեթե բոլոր քաղաքացիական շարժումները ձևավորվել են սոցիալական ցանցերում:

«Ստեղծվել է համախոհների փոքրիկ խումբ, որը սոցցանցերում որոշակի շարժում է ձևավորել, իսկ հետո դա տեղափոխվել է օֆլայն: Դրանից հետո օնլայն ու օֆլայնը ձեռ ձեռի տված գնացել են մինչև վերջ: Եթե ուշադրություն դարձնենք «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքում օֆլայնը ավելի շուտ ավարտվեց, քան օնլայնը: Շարժումը արդեն չկար, ցրվել էր, սակայն մարդիկ շարունակում էին հանդես գալ սոցիալական ցանցերում և որոշակի շարունակական բնույթ ունեցավ»,-ասաց Ալավերդյանը:

Անդրադառնալով արտաքին քարոզչության ազդեցությանը, Դավիթ Ալավերդյանը հատկապես շեշտեց ռուսական ԶԼՄ-ների մանիպուլացիոն դերակատարությունը. «Ռուսական ԶԼՄ-ները շատ հեշտությամբ կարողանում են ներքին ինչ-որ խռովություն կամ պահանջ վերաձևակերպել որպես արտաքին պատվեր»:

Սամվել Մարտիրոսյանը հայ հասարակության վրա արտաքին քարոզչության ազդեցությանն անդրադառնալով, նշեց.«Մեր հասարակությունը շատ տարօրինակ է՝ բաժանաված է հակառուսականների ու հակաամերիկյանների, որոնցից յուրաքանչյուրը անվերապահորեն հավատում է կամ՝ ռուսական, կամ՝ արևմտյան ԶԼՄ-ներին: Այս վիճակում, երբ քո հասարակությունը նման կերպ ընկած է դրսի ազդեցության տակ, բավականին բարդ է մի բան անել»:

Լաուրա Բաղդասարյանը շարժումների ժամանակ քարոզչության օգտագործումը շատ բնական համարեց, քանի որ մի կողմից ցանկանում են այն օգտագործելով հզորացնել շարժումը, մյուս կողմից այն օգտագործում են հակառակն անելու համար: Կրկին «ԷլեկտրիկԵրևան» քաղաքացիական շարժման օրինակ բերելով, Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ այդ ընթացքում ակտիվ աշխատում էին նաև ուկրաինական ու վրացական ԶԼՄ-ները, որոնք ցանականում էին այդ դեպքերը տեսնել հակառուսականության ֆոնի վրա՝ անվանելով այն «հայկական մայդան»:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ