«Ընտանեկան բռնության ենթարկված Նաիրա Սմբատյանի դատական գործերի ընթացքը. իրավապաշտպանների գնահատականը»
20.06.2017
11:00
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս «Ընտանեկան բռնության ենթարկված Նաիրա Սմբատյանի դատական գործերի ընթացքը. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան ԶառաՀովհաննիսյանը, Նաիրա Սմբատյանի փաստաբաններ Նոնա Գալստյանն ու Ստեփան Ոսկանյանը:

Նաիրա Սմբատյանը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է  ենթարկվել ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից:

Նրանք համատեղ ունեն 4 երեխա, որոնցից ամենափոքրը՝ 3 տարեկան որդին, այժմ Նաիրա Սմբատյանի հետ բնակվում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գաղտնի ապաստարաններից մեկում։

Նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասում է, որ դատարանը քրեական գործ հարուցելու համար հանցակազմ չի տեսնում: Նա անհիմն որոշում է համարում, որ ծեծի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կասեցվել՝ մեղավոր անձի անհայտ լինելու հիմքով:

«Նաիրա Սմբատյանը պարբերաբար իր ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից հոգեբանական և ֆիզիկական ճնշումների է ենթարկվել։ Նրանց աղջիկները գտնվել են հոր և նրա ծնողների ազդեցության տակ: Հորը գոհացնելու համար պարբերաբար ծաղրի են ենթարկել մորը»,-ասաց Ոսկանյանը:

Նաիրա Սմբատյանի մյուս 3 երեխաները գտնվում են հոր խնամակալության ներքո, ամենամեծը 15 տարեկան է:

Փաստաբանները նշում են, որ հոր մոտ գտնվող երեխաները ներգրավվում են հոր՝ ոչ իրավաչափ գործողություններում և բացակայում են դպրոցի դասերից:

Ստեփան Ոսկանյանը նշեց, որ 2017 թ.հունվարի 4-ին Նաիրա Սմբատյանը ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, որից հետո փախուստի դիմել:

«Ամուսինը նրան խփել է ոտքերով, և երբ Նաիրան ցանկացել է վերցնել 3 տարեկան որդուն և փախչել, աղջիկներն ընդդիմացել են: Նաիրան բառիս բուն իմաստով փախել է տնից՝ անգամ առաջին անհրաժեշտության իրեր չվերցնելով»,-ասաց Ոսկանյանը:

Փաստաբանը նշեց, որ դիմել են գլխավոր դատախազին և կրկին մերժում ստացել: Նա ընդգծեց, որ իրենք վիճարկում են դատական որոշումների օրիկնականության հարցը:

«Այս պահի դրությամբ մեզ միայն հաջողվել է հասնել նրան, որ գործով շահագրգիռ անձինք՝ Նաիրա Գալստյանն ու Արա Խաչատրյանը, ցուցմունք տան. նիստը տեղի կունենա օգոստոսին»,-հավելեց Ոսկանյանը:

Նաիրա Սմբատյանի փաստաբան Նոնա Գալստյանն էլ տեղեկացրեց, որ իրենք երեխաների բնակության վայրի հետ կապված պահանջ են ներկայացրել դատարան:

«Ցավոք ՀՀ-ում չկա որևէ պատկան մարմին, որը կկարողանա նման իրավիճակներում պաշտպանել անչափահաս երեխաների անվտանգությունը, մինչև դատական որոշման առկայությունը: Նաիրան դիմել է խնամակալության մարմինների, ՄԻՊ, քաղաքապետարան,ոստիկանություն՝ ահազանգելով այն մասին, որ երեխաները գտնվում են հոր կողմից հոգեբանական ճնշումների ներքո, դուրս են մնում կրթությունից: Սակայն խնդրին լուծում չի տրվել: Մի կողմից ոստիկանությունը պատճառաբանում է, թե իրենց լիազորությունների մեջ չի մտնում երեխաների հետ տեսակցություն կազմակերպելը, բայց մյուս կողմից, երբ Արա Խաչատրյանն է դիմում, չգիտես ինչու ձեռնամուխ են լինում այդ խնդրանքի իրականացմանը»,-ասաց Գալստյանը:

Երեխաների խնամատարության հարցով հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 22-ին, որի ընթացքում քննարկվելու է միջնորդությունը դատահոգեբանական փորձաքննություն իրականացնել երեխաների շրջանում, որ մասնագետները հնարավորինս ուսումնասիրեն և տան տվյալներ, թե նրանց հոգեվիճակի վրա ինչպես են ազդում ծնողների վեճերը, նրանցից յուրաքանչյուրին վարքը:

Զառա Հովհաննիսյանն էլ նշեց, որ Արա Խաչատրյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ադամ է:

«Եվ շատ հակասական է , որ եվրոպական արժեքները կրող կուսակցության անդամը հենց իր ընտանիքում բռնության է ենթարկում կնոջը սեփական երեխաների առջև»,-ասաց Հովհաննիսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ