«Շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի անհատական ցուցահանդեսի բացումը Երևանում»
15.06.2017
13:00
Հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնը» Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացրեց մամլո ասուլիս՝ նվիրված շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը:

Ասուլիսի բանախոսներն էինշվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերը, մշակութաբան, փիլիսոփայության դոկտոր Դոկտոր Քրիստոֆ Բաումերը,  «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը և հրատարակիչ Միխայել Վինանդը:

Թերեզե Վեբերը ժամանակակից շվեյցարական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է և թղթարվեստի (Paper Art) նշանավոր վարպետ: Ավելի քան 50 աշխատանք ընդգրկող այս համապարփակ ցուցադրությունը ներկայացնում է Թերեզե Վեբերի ստեղծագործունեության վերջին 20 տարիների համալիր համայնապատկերը՝ առաջարկելով դիտողին ծանոթանալ արվեստագետի գեղարվեստական և տեխնիկական մոտեցումների տարաբնույթ փոխակերպումներին:

Թերեզե Վեբերի անհատական ցուցահանդեսը արվեստասերների համար բաց է լինելու շուրջ մեկ ամիս, 2017թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը:

Ասուլիսի սկզբում Թերեզե Վեբերը ասաց, որ ցուցահանդեսին ներկայացված գործերը տարբեր տարիների իր ստեղծագործություններն են, որոնք տարբեր տեխնիկաներով են ստեղծվել:

«Ես ուզում եմ նշել տեխնիկաներից մեկը, որը իրականցնելիս ես ոչ թե նկարում եմ կամ գծագրում թղթի վրա, այլ աշխատում են թղթի հումքի հետ,  չինական տեխնիկայով պատրաստած հումքի հետ: Հումքանյութը ևս կարող է արտացոլել արվեստի գործի բովանդակությունը, տարբեր մակերես ունենալ, տարբեր բովանդակություն և  իմաստ, և դառնալ պատկերի արտահայտչամիջոց»,-ասում է Վեբերը:

Նրա աշխատանքներում համադրված են ինչպես լուսանկարչությունը, այնպես էլ նկարչությունն ու գծանկարչությունը:

«Իմ բոլոր աշխատանքները կրում են տարբեր մշակույթներից ստացած իմ տպավորությունները, որոնք ես հավաքում, կուտակում եմ տարբեր մշակութային ժառանգություն ունեցող երկրներից, որտեղ ես ճամփորդել եմ: Ցուցահանդեսին ներկայացրել եմ նաև Հայաստանից իմ ստացած տպավորությունները»,-ասում է Թերեզե Վեբերը, ով առաջին անգամ այցելել է Հայաստան 2015-ին:

Նա խոստովանում է, որ իր վրա մեծ տպավորություն են թողել հայ նկարիչների գործերը, որոնց ծանոթացել է Ազգային պատկերասրահում:

Սոնա Հարությունյանն ասում է, որ Մշակույթների երկխոսություն հիմնադրամի համար մեծ հպարտության առիթ է այս ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանում:

«Մենք առաջին անգամ Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ներկայացնում ենք այստեղ շվեյցարական ժամանակակից արվեստում գործող թղթարվեստի ամենալավ վարպետին: Քաջ գիտակցելով, որ ոչ բոլորը ունեն այդ հնարավորությունը լինել Շվեյցարիայում և ծանոթանալու ժամանակակից արվետսում առկա հոսանքներին, այս արվեստին, մենք նախաձեռնեցինք այս ցուցահանդեսը Հայաստանում»,-ասում է Հարությունյանը:

Նա ընդգծում է, որ  քաջ գիտակցելով, թե ինչքան հարուստ է Հայաստանը արվեստագետներով, հատկապես կերպարվեստի ոլորտում, Մշակույթների երկխոսությունը նախաձեռնեց այս  անհատական ցուցահանդեսը, ցանկանալով նաև հայ արվեստագետներին և հայ արվեստասեր  հասարակությանը ծանոթացնել մեկ այլ գեղագիտության հետ:

«Տեսնելով, որ տարիներ շարունակ հայ ժամանակակից արվեստը հատկապես Հայաստանում կարծրանում է ու ճահճանում այն պատճառով, որ քիչ են դրսից եկող հոսանքները,  շփումները,  մենք փորձում ենք այս ցուցահանդեսով հայ հանդիսատեսին բնօրինակի հետ ծանոթացնել և արվեստագետի հետ խոսել, քննարկել, նրա հետ պարզել հայ-շվեցարականա ժամանակակից արվեստի նույն մտածելակերպն ու առկա տարբերությունները»,-ասում է Հարությունյանը:

Երևանում Թերեզե Վեբերի«Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» անհատական ցուցահանդեսի կապակցությամբ արվեստի գրքերի հրատարակումներում մասնագիտացած և մեծ համարում ունեցող գերմանական «Wienand» (Քյոլն) հրատարակչատան կողմից լույս է ընծայվել նաև 160 էջից բաղկացած ընդգրկուն պատկերագիրք: Այս եռալեզու, պատկերներով հարուստ հրատարակությունը 121 վերատպությունների միջոցով ներկայացնում է Թերեզե Վեբերի աշխատանքների ժամանակագրությունը, 1993թ.-ից մինչ օրս, ներառյալ Երևանում ցուցադրվող աշխատանքները:

Հրատարակիչ Միխայիլ Վինանդը ասում է, որ մեծ ոգևորությմաբ է արձագանքել տիկին Վեբերի այս առաջարկին պատգերկագիրքը հրապարակելու համար:

«Ես միանգամից տեսա, որ նրա գործերում  համադրվում են Արևելքն ու Արևմուտքը, համադրվում են թղթի հումքը և թուղթը: Հետաքրքիր է, երբ տեսնում ես, որ աշխատանքն արվում է ոչ թե թղթի վրա, այլ թղթի հետ և և խոսքը գնում է ոչ թե թղթի վրա ներկայացված գույների մասին, այլ իր մեջ ներկայցված գույների մասին: Այս աշխատանքներում թեմաները  բազմաթիվ են, տարբեր մշակույթներից ստացած տպավորություններ են, որոնք տիկին Վեբերը դրսևորում է»,-հավելում է Վինանդը: 

Դոկտոր Քրիստոֆ Բաումերն ասում է, որ  Թերեզե Վեբերը շատ հայտնի արվեստագետ է Շվեյցարիայում և նրա արվեստը կիրառվում է նաև քաղաքաշինության մեջ:

«Վեբերը միջազգային ճանաչում ունի և բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանդայում և այլուր: Երեք հիմնական կարևոր տարրեր են առկա նրա աշխատանքներում. առաջինը՝ Թերեզե Վեբերը աշխատում է սեփական ձեռքերով պատրաստված թղթի հետ: Երկրորդ՝ նրա աշխատանքներում թուղթը, ինչպես ավանդական նկարչության մեջ, պասիվ կրիչ չէ,  որի վրա նկարում են, նրա աշխատանքներում թուղթը ինքնին արվեստի գործի մաս է հանդիսանում: Թերեզե Վեբերը հաճախակի աշխատում է նաև հեղուկ թղթի հետ, դրանք շերտերով միմյանց վրա անցկացնելով, որոնք դուք կարող եք տեսնել այսօրվա ցուցահանդեսին: Այդ պատճառով կարելի է ասել, որ Թերեզե Վեբերի աշխատանքները պոլիմպսեստներ են հանդիսանում»,-հավելեց Քրիստոֆ Բաումերը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ
28.12.2017
19:00
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրային Լրագրության Ակումբում իրականացվեց ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ:
«2017 թ. արտաքին քաղաքականության ամփոփում և Արցախի հակամարտության կարգավորման հեռնակարները»
28.12.2017
11:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «2017 թ. արտաքին քաղաքական զարգացումների ամփոփում և Արցախի հակամարտության կարգավորման հեռնակարները» թեմայով: