«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Գորիսում. ներառական կրթություն, աշխատանք, հարմարություններ»
13.06.2017
12:00
Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնը» Գորիսի Մամուլի ակումբի հետ համատեղ անցկացրեց քննարկում Գորիս քաղաքում «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Գորիսում. ներառական կրթություն, աշխատանք, հարմարություններ» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Արմենուհի Դավթյանը, Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանը, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցը, «Բարի երթ» ՀԿ-ի նախագահ Էլմիրա Բալասանյանը, Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ  Նաիրա Մկրտչյանը,  Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի խորհրդի նախագահ  Արմինե Հովակիմյանը և Գորիսի թիվ 2 նախակրթարանի տնօրեն, «Նոր սերունդ» ՀԿ-ի նախագահ Ժասմեն Խաչատրյանը:

Գորիսի տարածաշրջանում այսօր բնակվում է շուրջ 2000 հաշմանդամություն ունեցող անձ:

Արմենուհի Դավթյանն ասում է, որ առաջին կարգի հաշմադամություն ունեցող անձանց թիվը կազմում է 137, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներինը՝  930, երրորդ կարգի հաշմադամություն ունեցողներինը՝ 560, իսկ մանկուց  հաշմադամություն ունեցող անձանց թիվը՝ 88:

«Բարի երթ» ՀԿ-ի նախագահ Էլմիրա Բալասանյանը Գորիսում հաշմադամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակության մեջ գնահատում է շատ ցածր:

«Եթե 5 բալային համակարգով գնահատենք ես կասեի 3: Հասարակությունը դեռ պատրաստ չէ նրանց ընդունելու և այստեղ մենք շատ աշխատանք ունենք անելու, թե համապատասխան կառույցները, թե ՀԿ-ները, թե յուրաքանչյուր բնակիչ: Յուրաքանչյուրս պետք է օգնենք, սատարենք այդ մարդկանց կայանալու համար»,-ասում է Բալասանյանը:

Նաիրա Մկրտչյանն ասում է , որ այսօր  Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված է 33 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից  7 կանայք են:

«Հիմնականում արցախյան պատերազմի մասնակիցներ են: Մենք ունենք ծրագրեր , որոնցում միշտ ընդգրկում ենք հաշմանդամություն ունեցող անձանց: Հաշվառված  հաշմանդամություն ունեցող անձանց 20 տոկոսը ունեն բարձրագույն կրթություն, 20 տոկոսը միջին մասնագիտական, իսկ մնացած 60-ը միջնակարգ կրթություն:  Խնդիրն այն է, որ աշխատանքը և գործատուների պահանջը պետք է համատեղվի նրանց աշխատունակության ու մասնագիտական որակների հետ»,-ասում է Մկրտչյանը ու հավելում, որ Գորիսում  գործատուների հետ լուրջ խնդիրներ չեն առաջանում, և նրանք ընդունում են աշխատանքի հաշմանդամություն ունեցող անձանց, եթե վերջիններս  ունեն պահանջվող մասնագիտական որակները:

Արմինե Հովակիմյանն ասում է, որ Գորիսում դեռևս ներդրված չեն ինտեգրված սոցիալական ծառայությունները:

 «Դա մի մոդել է, որը համակարգային ձևով ընտանիքի կարիքի գնահատում է կատարում և որոշակի գործողություններ են մշակվում, թե յուրաքանչյուր կառույց ինչ պետք է անի: Մենք, մեր հասարակությունը կարծես թե ավելի շատ այդ մարդկանց խղճում է: Բայց այդ վերաբերմունքը չպետք  է լինի, պետք է ավելի շատ աջակցնենք ոչ խղճահարությունից ելնելով, այլ մարդասիրությունից: Իսկ դա այսօր բացակայում է մեր հասարակությունը»,-ասում է Հովակիմյանը:

Հերմինե Շալունցն ասում է , որ  ներառական կրթության ոլորտում, թե դպրոցներում, թե մանկապարտեզներում առաջանահերթ խոչընդոտ է ֆինանսական աջակցությունը:

«Չունեն  այն հնարավորությունները, որոնք պետք է տան կրթության առանձնահտուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Թե դպրոցները, թե նախակրթարանները պետք է ունենան թեքահարթակներ շենքի դրսում և ներսում, որոնք չկան: Շենքային հարմարություններ չկան, մարզադահլիճները հարմարեցված չեն,  ռեսուրս սենյակ չկա, որտեղ նման երեխաների հետ առանձնանան և աշխատեն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար  պարագաների հագեցվածություն չկա, հիմնականում որոշ դպրոցներ ՀԿ-ների կամ միջազգային կազմակերպությունների միջոցով են դա ստանում:  Իսկ մասնագետների շարունակական վերապատրաստումը խիստ անհրաժեշտություն է»,-ասում է Շալունցը ու հավելում, որ Գորիսի դպրոցներում այսօր վերապատրաստված մասնագետների պակաս կա:

Գորիսի գլխավոր ճարտարապետ  Գարեգին Փարսյանը հաստատում է, որ Գորիսի ոչ մի դպրոց կամ մանկապարտեզ չունի այդ համարությունները, ինչը լրջագույն խնդիր է:

«Քաղաքը պետք է հարմարեցվի հաշմադնամություն ունեցող անձանց, ոչ թե իրենք մեզ հարմարվեն: Կարող եմ ասել, որ Գորիսի կենտրոնական հատվածները 40-50  տոկոսով համեմատաբար հարմարեցվել են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց  և թեքահարթակներ են դրվել Դատարանի շենքի մոտ, Գործկոմի, Քաղաքապետարանի շենքի մոտ, այսինքն այն հատվածներում որտեղ մարդիկ ավելի շատ են օգտվում»,- ասաց Փարսյանը և հավելում որ խնդիրը ավելի զգալի է կրթական հաստատությունների տարածքում:

ԺասմենԽաչատրյանն էլ ասում է, որ իր նախակրթարանում նա ընդունում է հաշմանդամություն ունեցող երեխաների, սակայն կան այլ մանկապարտեզներ, որոնք նման երեխաներին ուղղորդում են հատուկ հաստատություններ:

«Մենք ունենքտեսողության խնդիր ունեցող, լոգոպետի կարիք ունեցող, հենաշարժողական խդիրներ ունեցող երեխաներ: Բայց պետք է ասեմ, որ պայմաններ չկան, մի դաստիարակը կամ մի մանկավարժ ոչինչ չի կարող անել 30 երեխայի հետ, եթե մի երեխայի հետ զբաղվի, մյուսներն են տուժելու: Մեր տարածաշրջանում գոնե մեկ նախակրթարան պետք է ապահովվի թե շենքային պայմաններով, թե համապատասխան մանկավարժների կազմով, որպեսզի երեխաները հաճախեն»,-ասում է Խաչատրյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
«Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում»
14.02.2020
11:30
Փետրվարի 14-ին` ժամը 11։30-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով իրականացված մոնիտորինգի արդյունքները։
Ստորև կարող եք ծանոթանալ նաև մամուլի հաղորդագրությանը։
«ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները»
13.02.2020
13:00
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ